News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

International Partnership for Human Rights - IPHR  («Մարդու իրավունքներով միջազգային գործընկերություն») կազմակերպությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին բաց նամակ է հղել՝ մտահոգություն հայտնելով ընդիմադիր Թոֆիգ Յաղուբլուի մեղադրական դատավճռով։

Turan-ը հայտնում է, որ İPHR-ի կայքում հրապարակված նամակում նշվում է, որ Յաղուբլուի դեմ դատը «չի համապատասխանել արդարության միջազգային ստանդարտներին»։

«Մենք մտահոգված ենք այն հանգամանքով, որ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունը եւ դատը իրականացվել են արդար դատաքննության ստանդարտների եւ մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի կառավարության միջազգային պարտավորությունների խախտումներով։

IPHR-ը կմիանա մյուս իրավապաշտպան խմբերին, որոնք Թոֆիգ Յաղուբլուի դեմ մեղադրանքը անհիմն են համարում, առաջադրված որպես հատուցում նրա քաղաքական հայացքների համար»,- նշված է ուղերձում։

Ուղերձի հեղինակները իրենց հարցումի շտապ լինելը կապում են Յաղուբլուի արագ վատթարացող առողջության հետ։ Նա երրորդ անգամ է բանտարկվում։ Նախորդ բանտարկության ժամանակ (2013 թվականի փետրվար – 2016 թվականի մարտ) նրա առողջությունը զգալիորեն թուլացել էր երկարատեւ հացադուլի պատճառով՝ ի նշան ապօրինի կալանավորման դեմ բողոքի։

«Այս դեպքը այլախոհների նկատմամբ Ադրբեջանի կառավարության բռնաճնշումների եւս մեկ մասն է։ Մարդկանց քաղաքական համոզմունքների հիման վրա նրանց հետապնդումը խախտում է կարծիք հայտնելու հիմնարար իրավունքը եւ միջազգային իրավունքի լուրջ խախտում է։

Մենք նաեւ մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ոստիկանության աշխատակիցները վերջին օրերին ներգրավվել են Թոֆիգ Յաղուբլուին ազատելու կոչ անող խաղաղ ցուցարարներին ցրելու համար, ձերբակալվել է առնվազն 20 մարդ»,- նշված է նամակում։

IPHR-ը վճռականորեն դատապարտում է Թոֆիգ Յաղուբլուի ապօրինի դատավճիռը եւ նախագահ Ալիեւն խնդրում միջոցներ ձեռնարկել գործի անհապաղ վերանայման եւ նրան անմիջապես ու անվերապահորեն ազատելու համար։

Մարդու իրավունքների համար միջազգային գործընկերությունը անկախ ՀԿ է, որը ստեղծվել է 2008 թվականին Բրյուսելում։ Կազմակերպությունը սերտորեն աշխատում է տարբեր երկրների քաղաքացիական հասարակությունների հետ՝ բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության հարցեր եւ պաշտպանելով խոցելի խմբերի իրավունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ