News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը լրագրող Ավազ Զեյնալլիին դատապարտել է ինը տարվա ազատազրկման խոշոր չափի կաշառքի գործով (Ադրբեջանի Քր.օր. 311 հոդված)։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական ծառայությունը։

Կաշառակերությունից բացի դատարանը Զեյնալլիին մեղավոր է ճանաչել նաեւ պաշտոնատար անձի որոշման վրա անօրինական ազդեցության մեջ (հոդված 312-1.1)։ Լրագրողից բռնագանձել են 16 հազար մանաթ (8 676 դոլար), որոնք քննիչներն առգրավել են նրա բնակարանի խուզարկման ժամանակ։ Ավելի վաղ դատախազը դատարանին խնդրել էր  Զեյնալլիին դատապարտել 10 տարվա ազատազրկման։

Լրագրողի դեմ գործ հարուցելու առիթ է դարձել իբր 20 հազար մանաթ (10 845 դոլար) կաշառք ստանալը Baku Steel Company մետալուրգիական կոմբինատի նախկին ղեկավար Ռասիմ Մամեդովից, որը կալանքի մեջ է 2021թ. հունվարից։ Զեյնալլիին պաշտպանում է փաստաբան Էլչին Սադիգովը, որին նույնպես ձերբակալել են՝ մեղադրանք հարուցելով «կաշառք ստանալու մասնակցության» վերաբերյալ։ Ավելի ուշ Բաքվի վերաքննիչ դատարանը Սադիգովին դատապարտել է տնային կալանքի՝ առանձին վարույթ հարուցելով։

Դատարանում Զեյնալլին իր մեղքը չի ընդունել՝ հայտնելով, որ իրեն ծանոթ չեն 38 վկաներից 31-ը։ Նա նաեւ նշել է, որ պետական մեղադրանքը, իր կարծիքով, ապացույցներ չի ներկայացրել, որոնք հաստատում են իր մեղքը։ Նա ընդգծել է, որ խղճի կալանավոր է, իսկ իր դեմ գործը հարուցվել է մասնագիտական գործունեության պատճառով։ Ավազ Զեյնալլիին ձերբակալել են 2022թ. սեպտեմբերին։ Նրա տանը եւ աշխատասենյակում խուզարկություններ են կատարվել։ Ավազ Զեյնալլին «Հուրալ ՏՎ» ինտերնետ-հեռուստատեսության ղեկավարն է, ունի նաեւ յութուբ-ալիք։

2021թ. հուլիսին Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP) հրապարակել է հետաքննություն, որում ասվում է, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործել են իսրայելական NSO Group ընկերության Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների հեռախոսները կոտրելու  համար։ 245 համարների հինգերորդ մասը պատկանել է լրագրողներին, խմբագիրներին կամ մեդիա-ընկերությունների սեփականատերերին, այդ թվում Meydan TV-ի, «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական ծառայության, Azadliq.info-ի լրագրողներին, ինչպես նաեւ Strateq.az-ի, Khural-ի, Musavat թերթի խմբագիրներին, 13-րդ ալիքի հիմնադրին եւ տնօրենին։ Լրագրողներից բացի, OCCRP-ն ցուցակում նույնականացրել է ավելի քան 40 ադրբեջանցի ակտիվիստի եւ նրանց ընտանիքների անդամների։ Նրանք ցուցակում հայտնվել են երկրում 2019թ., ինչը համընկնում է զանգվածային բողոքների հետ։ Ադրբեջանում իշխանության հակառակորդներին հաճախ վերագրում են տնտեսական հոդվածներ, օրինակ՝ հարկերի չվճարում կամ խարդախություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ