News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 31
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից երեքը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Առողջացել է 7 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 363 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 41, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 495 փորձանմուշի հետազոտություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումների մասին
Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբում ունեցած ելույթի ժամանակ Ռոհանին նշել է, որ նոր սահմանափակումները ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի, նոյեմբերի 4-ից, եւ կտեւեն 10 օր․․․
CNN. Դոնալդ Թրամփը բժիշկներին մեղադրել է կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն ուռճացնելու մեջ
Մեր բժիշկներն ավելի շատ գումար են ստանում, եթե ինչ-որ մեկը մահանում է Covid-ից: Դուք գիտեք դա, չէ՞․․․
Թուրքիայի ներքին գործերի նախարարը եւ նախագահի ներկայացուցիչը վարակվել են կորոնավիրուսով
Ընտանիքը գտնվում է հիվանդանոցում՝ բժշկական հսկողության ներքո․․․
Հունաստանը կփակի բարերն ու ռեստորանները եւ պարետային ժամ կսահմանի՝ կորոնավիրուսի հետ կապված
Նոր միջոցառումների ներդրման արդյունքում երկրում կշարունակեն գործել մանրածախ բիզնեսը եւ արդյունաբերությունը, ինչպես նաեւ բաց կմնան դպրոցները, հյուրանոցները եւ վարսավիրանոցները․․․
Ռիո դե Ժանեյրոյում 2021 թվականի փողոցային կառնավալը պաշտոնապես չեղարկվել է
«Սեբաստիանա» փողոցային բլոկերի անկախ ասոցիացիայի ներկայացուցիչ Ռիտա Ֆերնանդեսը նշել է, որ կառնվալի անցկացման մասին որոշումն իրենց համար անընդունելի է...
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան շուտով կավարտվի, եւ պատվաստանյութի անհրաժեշտություն չկա
«Պանդեմիան կավարտվի: Ես կարծում եմ, որ նա մտադիր է արագ պատվաստել մարդկանց, քանի որ պանդեմիան ավարտվում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ