News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 01
USD
493.6
EUR
576.08
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է, այն ապատեղեկատվություն է: NEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Նման տեղեկություններ տարածելով Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Այնինչ դա հատատված է, նաեւ միջազգային մամուլն է գրում սիրիայից ծայրահեղական ուժերի տեղակայումը Ադրբեջանում: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»- շեշտեց նա:

Վահրամ Պողոսյանի խոսքով`Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծայրահեղական ուժերի լինելու մասին է վկայում նաեւ ապրիլյան գործողությունների ժամանակ հայ զինվորների նկատմամբ կատարված վայրագությունները, որոնք բնորոշ են իսլամիստ ծայրահեղականներին:

Անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության  նախարարի հայտարարությանը այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի, Վահրամ Պողոսյանը նշեց, որ Հայաաստանը երբեք չի հայտարարել այլ երկրի սահման ներխուժելու մասին, իսկ Հայաստանում զիննված ուժերի կատարելագործումը եւ աշխարհազորի ստեղծումը միայն մեկ նպատակ ունի`պահպանել երկրի սահմաններն անառիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ