News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրականն հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի նիստում հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օրերը։ 2021 թվականին հանրապետությունում անցկացվելու են ընտրություններ, այդ թվում՝ մեծ թվով մարզային քաղաքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով։ Այսպես՝ ընտրություններն անցկացվելու են մարտի 14-ին, սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին։ Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին NEWS.am-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե Հայաստանի քանի՞ քաղաքներում եւ գյուղական համայնքներում ու հաստատված օրերից ո՞ր օրերին են ընտրություններ անցկացվելու։ Դրանից բացի, մենք հետաքրքրվեցինք, թե նախկին շրջկենտրոն քանի՞ քաղաքներում են ընտրություններն առաջին անգամ անցկացվելու նոր համամասնական ընտրակարգով։ Մուկուչյանը չկարողացավ կոնկրետ պատասխանել հարցին, քանի որ դա նրան հայտնի չէր։ «Այդ մասին, որպես կանոն, հաղորդվում է մինչ քվեարկությունը սկսելը 80 օր առաջ։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում՝ ավելի վաղ։ Ցավոք, մենք այդ տեղեկությունը չենք տնօրինում, քանի որ պաշտոնը ստանձնած անձինք իրենց անմիջական պարտականություններին չեն անցնում անմիջապես։ Նրանց նախ պետք է գործին ծանոթացնել, պարզաբանել իրավիճակը, կազմել համապատասխան փաստաթղթեր եւ այլն։ Դրա համար ժամանակ է պահանջվում եւ ոչ քիչ։ Այս ամբողջ գործընթացը կարող է տեւել մի քանի շաբաթ եւ նույնիսկ ամիս։ Այս պատճառով նրանց լիազորությունների ժամկետի հաշվարկը ոչ թե պաշտոնին ընտրվելու օրվանից է սկսվում, այլ պաշտոնական պարտականությունների փաստացի իրականացման օրվանից»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ