News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 26
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ավստրալացի Ռիկ Էվերեթն իր խոհանոցի պատուհանին ցուցանակ է կախել, որի վրա գրված է. «Անվճար սուրճ` վիրուսի դեմ պայքարելու համար»:

Ավստրալացի ակրոբատը մարտին կորցրել էր իր աշխատանքը` կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի շատ ազատ ժամանակ ունենալով` նա զգում էր, որ կարող է օգնել կարիքավորներին: «Մտածեք այդ մասին այնպես, կարծես ընկերոջ մոտ եք գնում սուրճ խմելու,- գրել է նա ցուցանակի վրա:- Ես ոչինչ չեմ վաճառում: Սա նվեր է, եւ այն ձեզ ժպիտ կարժենա»,- փոխանցում է AP-ն:

Շուտով հարեւանները սկսեցին այցելել նրան` բերելով ամեն ինչ` տորթերից եւ հացաբուլկեղենից սկսած մինչեւ գարեջուր: Անծանոթները սկսեցին ճանաչել նրան փողոցում եւ ձեռքով անել: «Կարծես թե ես կրկին ապրում եմ փոքր քաղաքում»,- ասել է նա: Նրա մենյույում կա կապուչինո, թեյ, լատե եւ տաք շոկոլադ: Էվերեթը նաեւ խմորեղեն է առաջարկում է սուրճի հետ:

«Եվ ինչն ավելի հիանալի է` մարդիկ զանգում են իմ սուրճի զանգը` պարզապես խոսելու համար,- ասել է նա:- Նրանք նույնիսկ սուրճ չեն ուզում: Նրանք չեն ուզում ինձնից ինչ-որ բան վերցնել, բայց շատ ուրախ են ինձ հետ զրուցել, ինչն իսկապես հաճելի է»:

Նա փորձում է հեռու մնալ բացասական թեմաներից եւ դրական լինել:

Էվերեթն օգտագործել է իր խնայողությունները` ինքն իրեն քաջալերելու համար` Ավստրալիայի կառավարության JobKeeper Payment ծրագրի հետ միասին, որի նպատակն է օգնել համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական աղետից տուժած մարդկանց:

Նա հանրային այգի է հիմնել, ապա փայտե ցուցափեղկ է գնել, այն ներկել է վառ կարմիր գույնով եւ լցրել է կերակուրով, որը մարդիկ կարող են վերցնել ընդհանուր պահեստից: Նրա վերջին նախագիծն ընդհանուր սառնարանն է, որը լի էր սննդով իր տան սահմաններից դուրս: «Եթե հարյուր հազարավոր նման բաներ են տեղի ունենում, աշխարհը փոխվում է: Ոչ ոք չպետք է աշխարհը միայնակ փոխի: Մենք դա միասին ենք անում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի մանկաբույժերը կոչ են արել իշխանություններին աղքատ ընտանիքների երեխաներին ապահովել անվճար սննդով
Բժիշկները պատմել են, որ 4 մլն երեխաներ երկրում ապրում են աղքատության մեջ, եւ նրանց մեկ երրորդն անվճար դպրոցական սննդի կարիք ունի…
Բուլղարիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Ֆեյբուքյան իր էջում Բորիսովը հայտնել է, որ կմնա տանը բժիշկների խորհրդով բուժումն ստանալու համար…
Իսպանիայում սահմանվել է բարձր պատրաստվածության ռեժիմ կորոնավիրուսի համավարակի պատճառով
Արգելվում է մարդկանց տեղաշարժման ազատությունը 23.00-06.00-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ տարածքում…
Իտալիայում կրճատել են ռեստորանների եւ ակումբների աշխատաժամերը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
Խուսափելով կանգնեցնել տնտեսական գործունեությունը՝ Հռոմի իշխանությունները հայտնել են, որ չեն ցանկանում կրկին համընդհանուր կարանտինի սահմանում, ինչպես եղել է ավելի վաղ…
Մալայզիայի թագավորը մերժել է երկրի վարչապետի առաջարկը կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու մասին
Թագավորը համարում է, որ կառավարությունը հաջողությամբ հաղթահարում է համավարակը…
Բելգիայում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով հոսպիտալացման նոր ռեկորդ
Հոկտեմբերի 15-21-ն օրական գրանցվել է կորոնավիրուսով վարակման միջինում նոր 11 891 դեպք, ինչը 50 տոկոսով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը…
Ամենաշատ