News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.18
EUR
582.25
RUB
6.44
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների համատեղ հանդիպում չի կայացել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է երեկ Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպաններ Փոլադ Բյուլբյուլօղլիի եւ Վարդան Տողանյանի հետ հանդիպմանը, ապա դրանք համատեղ չեն եղել: Կայացել են առանձին հանդիպումներ»,-ասել է նա:

Մեկնաբանելով դեսպանների հետ հանդիպման հերթականությունը՝ Զախարովան նշել է, որ սուր իրավիճակներում այդ հարցը երկրորդ պլան է մղվում:

Դիվանագետը նշել է, որ հանդիպումներն ավանդական ձեւաչափով չեն անցկացվել, քանի որ մասնակցել են ոչ միայն ԱԳՆ, այլ նաեւ ՆԳՆ ներկայացուցիչներ: «Մասնավորապես, ներկա է եղել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, իսկ ԱԳՆ-ից՝ պարոն Անդրեյ Ռուդենկոն՝ ԱԳ փոխնախարարը»,-պարզաբանել է նա:

Զախարովան նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է ԼՂ շուրջ իրավիճակը, սակայն գլխավորապես անդրադարձ է կատարվել հայկական եւ ադրբեջանական սփյուռքերի արձագանքին:

«Այդ իրադարձություններն իսկապես ցնցող են՝ հաշվի առնելով զոհերի թիվը, քաղաքացիական եւ ռազմական ենթակառուցվածքների փլուզումները: Իրավիճակը, ինչպես հասկանում եք, շիկացած է եւ պահանջում է արձագանք: Ընդ որում, խոսքը ոչ միայն ՌԴ տարածքում բնակվող սփյուռքի մասին է, այլ նաեւ նրանց մասին, ովքեր բնակվում են արտերկրում եւ հետխորհրդային տարածքից են: Նրանք եւս հարցերով դիմում են մեզ»,-պատմել է նա:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊՆ-ն եւ ԶՈՒ գլխավոր շտաբը դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության ու ԶՈՒ-ի միջեւ հակասություններ սերմանելու փորձերը
Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը...
Վերջին լուրերը. Տեսանորությունների թողարկումը` ռուսերեն - 27.10.2020
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա հարձակման կապակցությամբ NEWS.am-ը ներկայացնում է տեսանորությունների հատուկ թողարկումը ռուսերեն...
Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու դեպքի առթիվ մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում․ ՔԿ պարզաբանումը
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի...
Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան. Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ին դիմելու համար նախ պետք է վստահ լինենք, որ այդ կազմակերպությունը եւ գործողությունները բավարար կլինեն…
Փաստն այն է, որ նույնիսկ ցավոտ փոխզիջումների առաջարկներ չեն եղել, չկան ու չեն կարող լինել այս փուլում. Ալեն Սիմոնյան
Եթե խոսքը դրա մասին լիներ, ապա դրա հետ կապված արդեն փաստաթուղթը պատրաստ էր, բանակցությունները երկար գնացել էր…
ՀՀԿ-ի համար բացի փաթեթային լուծումից, այլ լուծման տարբերակներ անընդունելի է եղել և կա․ Էդուարդ Շարմազանով
Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը չեմ ուզում մեկնաբանել, որովհետև նախ՝ ռազմական դրություն է...
Ամենաշատ