News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Անհապաղ կրակը դադարեցնելու եւ դեէսկալացիայի, ինչպես նաեւ սադրիչ ու ռազմատենչ հռետորաբանությունը կանխելու կոչ է արվել: Ընդգծվել է բանակցային սեղանի շուրջ կողմերի շտապ վերադառնալու անհրաժեշտությունը:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողությամբ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման պայմանների ստեղծմանը: Վերահաստատվել է մոսկովյան հարթակ տրամադրելու իրենց պատրաստակամությունը՝ համապատասխան շփումներ, ներառյալ՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների ղեկավարների հերթական հանդիպումը կազմակերպելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ