News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախին սատարող բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։  Այս մասին հայտնում են Արցախի Հնարապետության Արտաքին գործերի նախարարությունից:

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։

«Մինչ ամբողջ աշխարհը մտահոգված է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամով, կիրակի՝ սեպտեմբերի 27-ից, մենք ականատես ենք մի արտասովոր պատերազմի, որը վարում են ադրբեջանական զինված ուժերը՝ ուղղված Արցախի և Հայաստանի զինվորականների և քաղաքացիական բնակչության դեմ:

Այս հողը հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ 1921 թ․ այն բռնակցվել է Ադրբեջանին: 1988 թվականից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք անմիջապես ճանաչում ստացան՝ համաձայն միջազգային իրավունքի: Նույն կերպ Արցախի ժողովուրդը հանրաքվեի արդյունքում հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով նվաճել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, սկսեց մի անխնա պատերազմ: Հակամարտության խաղաղ լուծման նպատակով միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:

Ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որն անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու կոչ է անում՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին պատասխանատվության կանչելով:

2014 թվականից սկսած Վիեն քաղաքը մասնակցում է հանուն խաղաղության այս պայքարին՝ Արցախի հարավում գտնվող Հադրութ քաղաքի հետ ստորագրելով բարեկամության հռչակագիր: Սա հնարավորություն ընձեռնեց կապեր հաստատել Հադրութի քաղաքապետարանի հետ: Հռչակագրի ստորագրումից ի վեր Վիենում գործող ասոցիացիաները նույնպես միացել են նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով Հադրութի համար կրթական և մշակութային ծրագրեր կյանքի կոչել:

Արցախի և Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում:

Հետևաբար, Վիենի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը և դիմում Ֆրանսիային՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ սա է իր բնակչության անվտանգության, տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավականը»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թշնամու աչքերին նայած ու կռիվ տված մարդուն ինչո՞վ պետք է վախեցնեն Հայաստանում. Գեղամ Մանուկյան
Անցել է 15 օր այդ չարաբաստիկ հայտարարությունից, սակայն որեւէ բան չի իրականացվել, դժբախտության մեջ գտնվող մեր հայրենակիցները պետք է գային…
Ամարասի համալիրն ամբողջությամբ վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից. պարսպի վրա ՌԴ դրոշն է
Արցախում չհասած Ամարասի վանական համալիր ռուս խաղաղապահներն են, բայց վաբնական համալիրում եւ հարեւանությամբ ՊԲ-ի ստորաբաժանումներն են...
Քաղաքական գործիչներն այցելում են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին ու Կիմ Բալայանին (ուղիղ)
Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարել երեկվանից, այսօր նրան է միացել նաեւ Կիմ Բալայանը…
Մոնթեն քեզ հարցնելու է՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը». Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին 168.am
Սա դեռ 90-ականների, այսպես ասած, հաշվարկով…
Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին․․․
Փաստաբանների պալատը փաստահավաք խումբ է ստեղծում
Փաստահավաք խմբի աշխատանքների համակարգող նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ...