News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց Amnesty International-ը հայտարարել է, որ Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է իսրայելական կասետային ռումբ: Հայտարարության համաձայն, ռումբն ընկել է բնակելի թաղամասում այն բանից հետո, երբ, ըստ ամենայնի, այն արձակել են ադրբեջանական զորքերը, գրում է Haaretz-ը։

«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, ուստի դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու համար հատկապես վտանգավոր է եւ կհանգեցնի նոր զոհերի եւ վնասվածքների»,- ասել է Amnesty International-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեեւը:

«Կասետային ռումբերն իրենց բնույթով անխտիր գործողության զենք են, եւ բնակելի տարածքների դեմ օգտագործելը բացարձակ սարսափելի է ու անընդունելի: Քանի որ մարտերը շարունակում են սրվել, քաղաքացիական բնակչությանը պետք է պաշտպանել, այլ ոչ թե ենթարկել կանխամտածված հարձակումների»:

Հեղինակը դիմել է Իսրայելի Պաշտպանության նախարարությանը, Պաշտպանության ուժերին եւ Արտաքին գործերի նախարարությանը` հետաքրքրվելով, թե արդյոք Իսրայելը կասետային ռումբեր է մատակարարել, եւ եթե այո, ապա երբ, սակայն ոչ մի գերատեսչությունից պատասխան չի ստացել:

Կասետային ռումբը մի տեսակ տարա է, որտեղ պահվում է ոչ մեծ ռումբերի կապոց: Հիմնական ռումբը պայթում է որոշակի բարձրության վրա եւ ավելի փոքր ռումբեր է ցրում մեծ տարածքի վրա, որոնք կարճ ժամանակ անց պայթում են:

Իսրայելի կասետային ռումբերի երկու հիմնական արտադրողներից է Israel Military Industries-ը, որը դրանք մատակարարում էր ՑԱԽԱԼ-ի զրահատանկային եւ հրետանային կորպուսներին եւ Rafael Advanced Defense Systems-ը, որը դրանք տրամադրում է ռազմաօդային ուժերին:

Նախկինում Իսրայելը հաճախ է կասետային զինամթերք վաճառել այլ երկրներին: Տարբեր տվյալներով, դրանց թվում են՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Հնդկաստանը, Ռումինիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Դանիան, Նորվեգիան, Չիլին, Կոլումբիան եւ Վենեսուելան:

Բայց ըստ արտասահմանյան հաղորդագրությունների՝ կասետային ռումբերի ամենամեծ արտաքին շուկան Ադրբեջանն է՝ տարբեր թնդանոթներով եւ հրթիռային կայանքներով հանդերձ, որոնց մի մասը նույնիսկ ՑԱԽԱԼ-ը չի գնել: Այս վաճառքների մեծ մասը, եթե ոչ բոլորը, իրականացվել են նախքան միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Հաղորդվել է նաեւ, որ Իսրայելը վաճառում է երկակի օգտագործման զինամթերքի մասեր, որոնք նույնպես կարող են օգտագործվել կասետային ռումբերի մեջ այնպես, որպեսզի Իսրայելը կարողանա շրջանցել կոնվենցիան:

Միջազգային ճնշման ֆոնին, հատկապես՝ իրավական,  2018 թվականին ռազմաօդային ուժերը որոշել են վերանայել իրենց կասետային ռումբերի պաշարների ոչնչացման հնարավորությունը:

Այդ նպատակով նա տենդեր է կազմակերպել՝ CBU այսպես կոչված կասետային ռումբերի վնասազերծման նպատակով: Չնայած նրան, որ որոշման ընդունման պահից 2 տարի է անցել, գործընթացը, կարծես, չի սկսվել: Հակառակ դեպքում որեւէ բացատրություն չկա, որ ՑԱԽԱԼ-ը եւ ՌՕՈւ-ն չեն պատասխանում պարզ հարցերի՝ ո՞ր ընկերությունն է շահել տենդերը, արդյո՞ք գործընթացը մեկնարկել է, եւ եթե այո, ապա քանի՞ ռումբ է արդեն ոչնչացվել: Elbit Systems-ը, որը մոտ 2 տարի առաջ ձեռք է բերել Israel Military Industries-ը, հայտարարել է. «2018 թվականի նոյեմբերին IMI-ի գնումից հետո Elbit-ը դադարեցրել է կասետային զինամթերքի հետ կապված IMI-ի գործունեությունը»: Մինչ այդ IMI-ի սեփականատերն էր պաշտպանության նախարարությունը, որը հրաժարվում էր քննարկել կասետային ռումբերը, ներառյալ ցանկացած կապ Ադրբեջանի հետ: Rafael Advanced Defense Systems-ը հայտարարել է. «Որպես կանոն՝ մենք հաճախորդների հետ չենք քննարկում տրանզակցիաների դետալները, ինչ վերաբերում է հարցի վերանայմանը, ապա ընկերությունը նման տեսակի համակարգեր չի վաճառում»:

Պաշտպանության նախարարությունը ղեկավարվում է որպես պետություն պետության մեջ: Իսկ ավելի հստակ՝ նրան ղեկավարում է պետությունը, որը չի սիրում բացատրություններ տալ եւ հրաժարվում է հարցերից, որոնք նրան դուր չեն գալիս: Կարծես, գերատեսչությունը ինչ-որ բան է թաքցնում, հատկապես երբ խոսքը Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունների մասին է:

Ակնկալվում է, որ չորեքշաբթի ակտիվիստ Էլի Ջոզեֆը, ով մասնակցում է բռնապետական ռեժիմներին Իսրայելի կողմից զենքի վաճառքն արգելելու հարցով ջանքերին, խնդրագիր կներկայացնի Գերագույն դատարան՝ պահանջելով բացահայտել Բաքվի եւ Իսրայելի ռազմական կապերը: Բացի այդ, Ջոզեֆն ու «Հրեական սիրտ» կազմակերպությունից նրա գործընկերները ելույթ կունենան Քնեսեթում Ադրբեջան զենքի արտահանման դեմ՝ «Ո՛չ ռազմական հանցագործություններին, ո՛չ անմեղ զոհերին» կարգախոսով: Այդ կապակցությամբ կազմակերպությունը հիշեցրել է, որ Թուրքիան վարձկանների է ուղարկել Ադրբեջան Լեռնային Ղարաբաղում մարտի դաշտում կռվելու համար»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ