News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը կվճարի բնակիչների չորս ամսվա կոմունալ ծախսերն էլեկտրաէներգիայի եւ բնական գազի համար, հինգշաբթի կառավարության նիստին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է «Sputnik Վրաստան»-ը:

Այսպիսով, կառավարության հակաճգնաժամային ծրագրի երրորդ փուլում պետությունը կվճարի բնակչության նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամսվա կոմունալ վճարները:

«Մենք արդեն հայտարարել ենք կառավարության հակաճգնաժամային ծրագրի երրորդ ալիքի մասին: Այն ներառում է օգնություն ինչպես բիզնեսին, այնպես էլ` սոցիալական աջակցության: Նոյեմբերի 1-ից սկսվում է մեր քաղաքացիների կոմունալ ծառայությունների վճարումը ձմռան ամիսների համար: Դա կլինի չորս ամիս` նոյեմբերից սկսած: Այս օգնությունը վերաբերում է յուրաքանչյուր ընտանիքին, որը մինչեւ 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա է սպառում, ինչպես նաեւ` մինչեւ 200 խորանարդ մետր գազ, այդ թվում` ջրի եւ մաքրման վճարները: Սա նվազագույնն է, ինչով կառավարությունն այսօր կարող է աջակցել բնակչությանը»,- ասել է Գախարիան:

Վարչապետը նշել է, որ այն քաղաքացիները, ովքեր նման օգնության կարիք չունեն, այսօրվանից կարող են հրաժարվել դրանից` իրենց իսկ դիմումի հիման վրա:

Բաժանորդների թիվը, ովքեր ամսական 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա են սպառում, 1.2 միլիոն է, պետությունը 17 միլիոն լարի (5.3 միլիոն դոլար) կհատկացնի` այդ քաղաքացիների կոմունալ ծախսերը վճարելու համար:

Վրաստանում նաեւ 670 հազար բաժանորդ կա, ովքեր ամսական մինչեւ 200 խորանարդ մետր բնական գազ են սպառում: Նրանց կոմունալ ծախսերը մարելու համար պետությունը 27 միլիոն լարի (գրեթե 8.4 միլիոն դոլար) կհատկացնի:


 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ