News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում նախազգուշացրել են տնտեսության համար ավելի մահաբեր եւ կործանարար համավարակների մասին, քան COVID-19-ը, եթե մարդիկ չփոխեն իրենց վերաբերմունքը բնության հանդեպ:

Կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի ծառայությունների (IPBES) միջկառավարական ​​գիտաքաղաքական պլատֆորմի հատուկ զեկույցում նշվում է, որ կենսամիջավայրի ոչնչացումը եւ գերսպառումը կբարձրացնեն կենդանիների կողմից մարդկանց փոխանցվող հիվանդությունների հավանականությունն ապագայում, հայտնում է France24- ը:

IPBES-ը հայտնում է, որ ներկայումս կենդանիների մոտ 850 000 վիրուս է հայտնաբերվել, որոնք ի վերջո կարող են վարակել մարդկանց` այս խնդիրը «մարդկության գոյության համար սպառնալիք» անվանելով: «Մարդկային գործունեության նույն տեսակները, որոնք կլիմայի փոփոխության եւ կենսաբազմազանության կորստի են հանգեցնում, եւս համավարակի ռիսկ են ստեղծում եւ ազդում են մեր գյուղատնտեսության վրա»,- ասել է Ecohealth Alliance-ի նախագահ Պիտեր Դաշակը:

COVID-19-ը վեցերորդ համավարակն է 1918 թվականի գրիպի բռնկումից ի վեր, որը կարելի է ուղղակիորեն վերագրվել մարդու գործունեությանը, կարծում է գիտնականների խումբը: Ամեն տարի հինգ նոր հիվանդություն է առաջանում, որոնցից յուրաքանչյուրը կարող է համավարակի վերածվել:

Փորձագետները նշում են, որ հուլիսից COVID-19-ը համաշխարհային տնտեսությանը 16 տրիլիոն դոլար է արժեցել, եւ այդ համավարակների կանխարգելման համար ներդրումները հարյուրավոր անգամներ ավելի էժան է, քան դրանք հաղթահարելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ