News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է տեղակայել Ստեփանակերտում հումանիտար արձագանքման կենտրոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում հումանիտար կենտրոնի ձեւավորումը: Այդ նպատակով 2020 թվականի նոյեմբերի 14-ին ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կազմում Ստեփանակերտում արդեն կազմվել է ձեւավորվող կենտրոնի օպերատիվ խումբը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Այսօր, 2020 թվականի նոյեմբերի 15-ին, ձեւավորվող կենտրոնի թիմն ավելացնելու համար իրագործվում է Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խմբի վերադասավորում, որը կներառվի օպերատիվ արձագանքման կենտրոնի կազմում: Առաջիկայում կիրականացվի Կենտրոնի թիմի ստեղծումը, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային ծառայության միջոցների եւ ուժերի, ինչպես նաեւ ՌԴ իշխանության այլ դաշնային մարմինների ներկայացուցիչների հաշվին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պարզաբանվում է, որ խումբն ապահովում է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադառնալու ժամանակ. նոյեմբերի 14-ի ընթացքում իրականացվել է Լաչինի միջանցքով ինն ավտոբուսների (250 մարդ) ուղեկցումը, իսկ նոյեմբերի 15-ին իրականացվում է 19 ավտոբուսների (475 մարդ) ուղեկցումը:

«Միջգերատեսչական արձագանքման հումանիտար կենտրոնի ձեւավորումը Ստեփանակերտում ամբողջովին կավարտվի 2020 թվականի նոյեմբերի 20-ին, եւ կենտրոնը կսկսի իրականացնել հումանիտար արձագանքման՝ իր առջեւ դրված բոլոր խնդիրները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ