News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւի Վերաքննիչ դատարանը չեղարկել է 2014 թվականի փետրվարին զանգվածային սպանությունների կազմակերպման մասին գործով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ հեռակա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը՝ այն ուղարկելով վերաքննման: Որոշումը կապված է Ինտերպոլի հետախուզության բազայում Ուկրաինայի նախկին նախագահի բացակայության եւ նման խափանման միջոցի համար հիմքերի անբավարար լինելու հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին գործակալությանն ասել է «Ավեր Լեքս» փաստաբանների միավորումը, որի իրավաբանները ներկայացնում են Յանուկովիչի շահերը:

«Վերաքննիչ դատարանը չեղարկել է «մայդանի» մասին գործում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քաղաքականապես մոտիվացված որոշումը, այն ուղարկվել է վերաքննման առաջին ատյանի դատարան»,-ասել է փաստաբան Վիտալի Սերդյուկը:

Պաշտպանությունը հավելել է, որ Յանուկովիչի կալանքի մասին որոշումը, որը թվագրված է ս.թ. մայիսի 12, ընդունվել է Կիեւի Պեչերսկի շրջանային դատարանի կողմից «քրեադատավարական օրենսդրության բազմաթիվ խախտումներով»:

Յանուկովիչին Ուկրաինայում մեղավոր են ճանաչել պետական դավաճանության եւ ագրեսիվ պատերազմի ծրագրմանը, նախապատրաստմանը, ծավալմանը նպաստելու մեջ: Նա հեռակա կարգով դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Ինքը՝ Յանուկովիչը, մեղքը չի ընդունում եւ դատավճիռն անօրինական է համարում:

2014 թվականի փետրվարի 20-ին Կիեւի Ինստիտուսկի փողոցում «մայդանի» իրադարձությունների ժամանակ հրաձգություն է սկսվել ինքնությունը չհաստատված անձանց, այդ թվում դիպուկահարների կողմից, ինչի հետեւանքով զոհվել է 53 մարդ: Կիեւում փետրվարի 18-20-ին բախումների զոհ է դարձել ավելի քան 80 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Զոհվածների թվում են եղել նաեւ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման զինյալները: Տարբեր գնահատականների համաձայն՝ 2014 թվականի ձմռանը Կիեւում բախումների ժամանակ զոհվել է ուժային կառույցների 18-23 ներկայացուցիչ: Եվս 919 ուժային համարվում է տուժած, նրանցից 140-ը հրազենային վնասվածք է ստացել: Ընդ որում, խաղաղ բնակիչների սպանության մեջ մեղադրվել են հատուկ նշանակության ջոկատայինները, իրավապահների նկատմամբ հանցագործությունները չեն հետաքննվում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ