News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսական «Գեներիում» ընկերությունը կթողարկի կորոնավիրուսի դեմ 2 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որը մշակվել է Գամալեյի անվան կենտրոնի կողմից, հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ Դանիիլ Տալանսկին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ներմուծում ենք լայնածավալ արտադրություն, որը մեզ թույլ կտա դեկտեմբերի վերջին - հունվարի սկզբին հասնել ամսական մի քանի միլիոն չափաբաժնի: Ամանորից առաջ ակնկալում ենք, որ կկարողանանք շուրջ 2 միլիոն չափաբաժին փոխանցել ամբողջ երկրին», - հինգշաբթի «3602» հեռուստաալիքով Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ վերջին հեռարձակման ժամանակ ասել է Տալանսկին: Նրա խոսքով՝ «նոյեմբերին սկսվել են պատվաստանյութի առաջին առաքումները բժշկական հաստատություններ»:

Գամալեյի անվան կենտրոնի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Դենիս Լոգունովը հեռուստաեթերում հայտարարել է, որ «Գեներիումը» արդեն մտել է պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն: Ըստ նրա, «Գեներիումը» առաջատար է բոլոր հարթակների շրջանում: Բացի այդ, պատվաստանյութը արտադրում են «Բիոկադը», «Ռ-Ֆարմը» եւ «Բինոֆարմը»: Լոգունովն ասել է, որ վերջին երկու ընկերությունները դեռ չեն սկսել արդյունաբերական արտադրությունը:

Ավելի վաղ «Բիոկադ» ՓԲԸ-ի տնօրեն Դմիտրի Մորոզովը հայտնել էր, որ 2020 թվականի դեկտեմբերին ընկերությունը նախատեսում է սկսել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 միլիոն դոզայի արտադրությունը: «Կփորձենք նույնիսկ ավելի արագ»,- ասել էր նա:

Պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը նոյեմբերի 20-ին դեռ չէր մեկնարկել: Ընդհանուր առմամբ, ըստ Մորոզովի, ընկերությունը ի վերջո պետք է ամսական 3-4 միլիոն չափաբաժին պատվաստանյութ արտադրի:

Միաժամանակ, արտադրությունից հետո պատվաստանյութերը նախքան քաղաքացիական շրջանառության մեջ դրվելը անցնում են Գամալեյի անվան կենտրոնի թողարկման վերահսկողությունը, «Ռոսզդրավնադզորի» վերահսկողությունը, այդ ընթացակարգերը կարող են մինչեւ մի քանի շաբաթ տեւել:

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ դեկտեմբերին կթողարկվի Գամալեյի անվան կենտրոնի մշակած պատվաստանյութի 2,2 միլիոն դոզա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար…
YouTube-ը կորոնավիրուսի մասին ավելի քան կես միլիոն ապատեղեկատվական տեսանյութ է հեռացրել
Մենք շարունակում ենք թարմացնել Covid-19-ի հանդեպ մեր քաղաքականությունը, որպեսզի գիտական առաջընթացի վերաբերյալ տեղեկացված լինենք, 2020-ի փետրվարից մենք հեռացրել ենք ավելի քան կես միլիոն տեսանյութ․․․
Սան Դիեգոյի կենդանաբանական այգում կորոնավիրուսով վարակված գորիլաները ապաքինվում են
Safari Park-ի գործադիր տնօրեն Լիզա Պետերսոնն ասել է, որ ութ արեւմտյան գորիլաները, ամենայն հավանականությամբ, վարակվել են կենդանաբանական այգու պահապանից, ով հունվարի սկզբին ունեցել է COVID-19․․․
Պանդեմիայի պատճառով շամպայնի վաճառքն ընկել է 18 տոկոսով
Պանդեմիան հանգեցրել է նրան, որ վաճառքի ծավալները կազմել են 245 մլն շիշ՝ համեմատած 2019-ին 300 միլիոնի հետ...
Ինդոնեզիայում կորոնավիուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոն ցուցանիշը
Անկախ հետազոտողների տվյալներով՝ վիրուսը սպանել է ավելի քան 600 բժիշկների, բուժքույրերի եւ այլ բուժաշխատողների...
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով
52-ամյա Դավիթ Զալքալիանին ասում է, որ իրեն լավ է զգում եւ տանը բուժվում է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ