News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վերականգնելով Արեւմտյան Հայաստանի հայկական պատմական հուշարձանները՝ Թուրքիայի իշխանությունները խեղաթյուրում են ոչ միայն  շինության ճարտարապետական տեսքը, այլ նաեւ՝ պատմական փաստերը։ Հունիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ հենց այս թեմային է նվիրված «ՎԱՐՁՔ» ամսագրի չորրորդ համարը։

Որպես իր խոսքերի ապացույց, Կարապետյանը բերեց Հովվի կամուրջն Էրզրումում։ «Պատմական աղբյուրները վկայում են, որ կամուրջը կառուցվել է 1160 թվականին՝ Գրիգոր Պահլավունու կողմից։ Կամուրջի վրա այդ մասին հայատառ գրություն է եղել։ Սակայն այժմ գրությունն անհետացել է»,- ասաց նա։ Կարապետյանի խոսքով, թուրքերն ավելի առաջ են գնացել եւ զբոսաշրջիկների համար նախատեսված ցուցանակների վրա գրել են, որ կամուրջը կառուցվել է 1297-1298 թվականներին՝ ոմն Գազան Խանի կողմից:

Ճարտարապետ Աշոտ Հակոբյանի կարծիքով, հայկական ճարտարապետական հուշարձանները վերականգնելու ժամանակ թուրքերը, չունենալով բավարար մակարդակի գիտելիքներ, չեն կարողանում եւ չեն ցանկանում շինությունները վերականգնել իրենց նախկին  տեսքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ