News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ոստիկանության աշխատակիցները համավարակի սկզբից ավելի քան 1,1 մլն մարդու վարչական պատասխանատվության են ենթարկել սահմանափակումների խախտումների պատճառով, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման հետեւանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։ ՆԳՆ-ն այս վիճակագրական տվյալներն առաջին անգամ է հրապարակել։

«Ներքին գործերի մարմինների աշխատակիցների կողմից վարչական իրավախախտումների մասին ավելի քան 1,1 մլն արձանագրություններ են կազմվել մեծ պատրաստականության, կարանտինի, ինքնամեկուսացման հաստատված ռեժիմներին չհետեւելու փաստերով»,- ասել են ՆԳՆ-ից՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցմանը։ Ռուսաստանցիների գերակշիռ մեծամասնությունը (976,9 հազար) պատասխանատվության է ենթարկվել ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 20.6.1 հոդվածով («Արտակարգ իրավիճակի կամ դրա առաջացման սպառնալիքի դեպքում վարքագծի կանոնները չկատարելը»), որով նախատեսված է նվազագույնը հազար ռուբլի տուգանք։

Երկրորդ տեղում է Մոսկվայի ՎԻ օրենսգրքի 3.18.1 հոդվածը («Մոսկվայի նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը՝ ուղղված Մոսկվա քաղաքի տարածքում մեծ պատրաստականության ռեժիմի սահմանմանն ու ապահովմանը»), որով կազմվել է 109,2 հազար արձանագրություն։ Ռուսաստանցիները զգալիորեն հազվադեպ են պատասխանատվության ենթարկվել ՌԴ ՎԻ օրենսգրքի 6.3 հոդվածով («Բնակչության սանիտարահամաճարակաբանական բարենպաստության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումը»), որով կազմվել է 21,5 հազար արձանագրություն։ Այս հոդվածով նվազագույն տուգանքը կազմում է 15 հազար ռուբլի։ Այսպիսով, խախտումների պատճառով տուգանքների ընդհանուր գումարը կազմել է նվազագույնը 1,7 մլրդ ռուբլի։

Ռուսաստանի մարզերը ապրիլից ինքնուրույն են հաստատում կորոնավիրուսի պատճառով սահմանափակման միջոցառումները։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ինքնամեկուսացման, կարանտինի ռեժիմները խախտողներին, հիմա արձանագրությունները հիմնականում կազմվում են ձեռնոցա-դիմակային ռեժիմը խախտողների նկատմամբ։

Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում համավարակի սկզբից գրանցվել է վարակման 2 215 533 դեպք, ապաքինվել է 1 712 174 մարդ, մահացել՝ 38 558-ը։ ՌԴ կառավարությունը երկրի իրավիճակի մասին տեղեկացնելու համար գործարկել է «ստոպկորոնավիրուս․ռդ» ռեսուրսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ