News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մեծ մասի համար Սիրիայում փախստականների ճգնաժամը մարդկային ողբերգություն էր: Սիրիացի երեխաները մաստակ են վաճառում Մոսուլի փողոցներում եւ մթերքներ հավաքում Լիբանանի ֆերմաներում: Այս մասին National Interest-ում իր հոդվածում գրում է Ձեռնարկությունների ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը:

«Հորդանյան հեռուստատեսությունը լուսաբանում է աղջիկ փախստականների ծանր դրությունը, ովքեր երբեւէ երազում էին բժիշկ կամ իրավաբան դառնալ, սակայն նրանց ընտրել են որպես երկրորդ կանանց փախստականների ճամբարներից փախչելու համար: Սիրիացիները նստում են երերուն նավակները՝ հույս ունենալով հասնել Եվրոպա: Որոշներին հաջողվում է, սակայն ոչ բոլորին:

Թուրքիայում ապրում են մեծ թվով սիրիացի փախստականներ, եւ երկիրը նրանց առողջության եւ բարեկեցության համար զգալի ռեսուրսներ է հատկացրել: Սակայն այնտեղ, որտեղ մյուսները ողբերգություն են տեսնում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հնարավորություն է տեսնում: Նա ոչ միայն նյութականացրել է եվրոպական ափերին փախստականների սպառնալիքը, որպեսզի շանտաժի ենթարկի Եվրոպային՝ ավելի մեծ դիվանագիտական զիջումների համար, այլեւ օգտագործել է հիմնականում սուննի փախստականներին՝ ժողովրդագրական պատերազմ մղելու թուրքական փոքրամասնությունների դեմ, որոնց ինքնությունը Էրդողանը փորձում է ոչնչացնել:

Թուրք խորհրդարանականների եւ մարզային պաշտոնյաների խոսքով՝ Էրդողանի բարձրագույն իշխանությունները սուննի արաբներին հնարավորություն են տալիս խուսափել փախստականների ճամբարներից, ինչպես նաեւ ստանալ Թուրքիայի քաղաքացիության արտոնություններ: Երկու դեպքում էլ Էրդողանի նպատակները պարզ են՝ օգտագործել սունի իսլամիստներին փոքրամասնությունների բնակչությանը նոսրացնելու կամ էլ փակ շրջաններում կշռաթաթը թեքելու հօգուտ իր կուսակցության:

Սիրիայի քրդաբնակ շրջաններում Էրդողանն օգտագործում է նույն ռազմավարությունը: Նա Թուրքիայի ռազմական ներխուժումները հիմնավորել է ահաբեկչության դեմ պայքարով, իսկ վերջին շրջանում՝ ապաստարան կամ բուֆերային գոտի ստեղծելու հռետորաբանությամբ: Չնայած իրականում այդ քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ կատարել, արտաքսել քրդերին, քրիստոնյաներին եւ եզդիներին եւ նրանց փոխարինել սուննի արաբ իսլամիստներով: Եվ հենց այն, որ դիվանագիտությունը դրա վրա աչք է փակել, ակտիվացրել է Էրդողանի ռազմավարությունը:

Հնարավոր է, որ հենց այդ հաջողությունն է ոգեշնչել Էրդողանին եւ նրա դաշնակից Ալիեւին՝ նույն ռազմավարությունը կրկնելու Լեռնային Ղարաբաղում:

Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ժամանակ հրապարակված փաստաթղթերը, ինչպես նաեւ ռազմագերիների հարցաքննությունները ցույց են տալիս, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին մարտական գործողություններից ամիսներ առաջ տեղափոխել ավելի քան 7700 սիրիացի իսլամիստի: Ադրբեջանից մի քանի լրագրող հաստատել է սիրիացի վարձկանների ներկայությունը:

Չնայած Ալիեւի հռետորաբանությանը, այն է՝ Ղարաբաղը Ադրբեջանի սիրտն է, քիչ ադրբեջանցիներ են ցանկանում այնտեղ բնակվել: Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, եւ աշխատատեղերի ու ենթակառուցվածքների մեծ մասը տեղակայված է Բաքվի շուրջ: Ղարաբաղում ռազմաճակատից վերադարձողները նշում են, որ սիրիացի վարձկանները ընտանիքների անդամներին ուղարկում են Ադրբեջան՝ ձգտելով նրանց հետագայում բնակեցնել Ղարաբաղի հարավային շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանին:

Այն դեպքում, երբ Էրդողանն ու Ալիեւը նշում են քրիստոնյաներից տարածաշրջանի ազատումը, վարձկաններով նրանց փոխարինումը կարող է դանդաղ գործող ռումբ լինել Հարավային Կովկասի համար: Նրանք ոչ միայն լարվածություն կստեղծեն Ադրբեջանում շիաների շրջանում, այլ եթե փորձեն միավորվել Հյուսիսային Կովկասում ջիհադականների հետ, ապա նրանք կարող են ապակայունացնել տարածաշրջանը եւ առաջացնել ավելի մեծ ռուսական միջամտություն այդ տարածաշրջանում:

Թուրքիան հիանալի ծրագրել էր պատերազմի ժամանակը: Էրդողանը հասկանում էր, որ Վաշինգտոնը զբաղված է ընտրություններով եւ կորոնավիրուսի ճգնաժամով: Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանը ձերբակալի բոլոր վարձկաններին: Անգործությունը ոչ միայն յուղ կլցնի տարածաշրջանային անկայունության կրակի վրա, այլ նաեւ կերաշխավորի հետագա կրոնական բռնություններն ու ժողովրդագրական խաղերը, քանի որ Էրդողանն ու այժմ էլ Ալիեւը եզրակացնում են, որ իրենք կարող են բառացիորեն խուսափել իրենց կատարած հանցանքների համար պատժից»,-գրում է Մայքլ Ռուբինը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ