News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մոտ մեկ ժամ առաջ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական Հովհաննես Պետրոսյանը։ Նա Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ  պատճառը եռակողմ համաձայնագիրն է, ըստ որի, 2 ժամից հանձնում ենք Լաչինի փրկօղակը։ «Ես իմ քայլով կոչ եմ անում իմ ազգին ոտքի կանգնել, մենք երկիր ենք կորցնում։ Ես այսօր բառիս բուն իմաստով ինձ զգում եմ ստորացված, նվաստացած, չեմ ուզի ստորացված ապրել այս երկրում, առավել եւս չեմ ուզում, որ այդպես ապրեն իմ զավակները, իմ աշակերտները, իմ բարեկամները, իմ ընկերներ»,-ասաց Հովհաննես Պետրոսյանը։

Նա ցավով նշել է, որ իր շրջանավարտներից երեքը զոհվել են` առ ոչինչ տալով իրենց կյանքը։

Դպրոցի տնօրենը նաեւ նախազգուշացրել է, որ չփորձեն թիրախավորել իր ընտանիքին, ինքը երբեւէ սոցցանցերում գրանցված չի եղել եւ չի պատրաստվում գրանցվել։

«Ես 21 տարուց ավել դպրոցի տնօրեն եմ, ես սովորեցրել եմ ապրել, սովորեցրել եմ սիրել հայրենիքը։ Այս տխրահռչակ հայտարարությունը ստորագրելուց հետո խորհրդակցում էի իմ պատմաբան ընկերոջ հետ, ասում էի` ի վերջո մեր դասագրքերում կա Շուշիի գրավման տոնակատարություն, «Հարսանիք լեռներում», հաջորդ մայիսին մենք ի՞նչ ենք ասելու մեր երեխաներին, մեր զավակներին։ Չգիտեմ, ես դատարկված եմ, ստորացված եմ, ես չեմ ուզում այդպես ապրել»,-ասաց տնօրենը։ Նա նաեւ նշեց, որ 2,5 տարի առաջ ասում էին` քայլ արա, այժմ իրական քայլ անելու ժամանակն է. պետություն ենք կորցնում, երկիր ենք կորցնում։

«Մեզ նվաստացրել են, այլեւս լռելու տեղ չունենք, վախենալու տեղ չունենք, ումից վախենանք, երկիր ենք կորցրել։ Ուզում եմ այնպես անեն, որ որպես հայ` մի փոքր վերականգնվի հպարտությունս», հայտարարել է դաշնակցական տնօրենը։

 

Տպել
Ամենաշատ