News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սթենֆորդի համալսարանին առընթեր Գուվերի ինստիտուտի աշխատակից Սքոթ Ատլասը հեռացել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ատլասի հայտարարությունը, որի հետ ծանոթացել են հեռուստաալիքի լրագրողները։ 

«Ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ խորհրդականի պաշտոնից հրաժարական տալու մասին»,- նշել է Ատլասը հայտարարության մեջ։ Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ գործող նախագահին «ի բարօրություն ամերիկացի ժողովրդի աշխատելու» հնարավորության համար, ինչպես նաեւ նշել համավարակի դեմ պայքարի ջանքերը, որոնք ձեռնարկում է Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի  աշխատանքային խումբը, որի անդամն էր նաեւ ինքը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ատլասն ավելի վաղ քննադատության էր ենթարկվել աշխատանքային խմբի մյուս անդամների կողմից։ Նա, մասնավորապես, առճակատման մեջ էր մտել երկրի գլխավոր վարակաբանի՝ Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի, ինչպես նաեւ Սպիտակ տան նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող Դեբորա Բիրքսի հետ։

Իր հայտարարության մեջ Ատլասը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը չի դանդաղեցնի համավարակի դեմ պայքարի պտույտը։ «Ես անկեղծորեն լավագույնն եմ մաղթում նոր թիմին երկիրը ներկայիս ճգնաժամից դուրս բերելու նրանց ճանապարհին»,- շեշտել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ