News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


2018 թվականից սկսած մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ըստ էության քրեական չէ, դա քաղաքական հետապնդում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ  երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ըստ նրա` այս ընթացքում իրենք բազմիցս ապացույցներ են ներկայացրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը մեզ համար նորություն չէր, դա պարզապես լրացուցիչ ապացույց էր, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Սա եւս մի ապացույց է, որ դատախազությունը խամաճիկ է Փաշինյանի ձեռքում, եւ հնազանդորեն կատարում է նրա բոլոր հրամաններն ու քմահաճույքները»:

Ալումյանը նշեց, որ այս պահին դատախազներին բացարկ հայտարարելու հարց դեռ չի քննարկվել` չնայած, որ նրանք ենթակա են բացարկի. «Ամեն ինչ տեղի է ունենում գլխավոր դատախազի վերահսկողության ներքո, եւ դատախազներին բացարկ հայտարարելն իմաստ չունի, քանի որ փոխարինումն իրավիճակի փոփոխության չի հանգեցնի»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա չկայացած այցի իր տարբերակը, գրել էր հետեւյալը. «Երբ պարզվեց, որ խնդիրը Քոչարյանի անձնագրի մեջ է, որը գտնվում է դատարանում: Ես ասացի` թող գնան դատարան, ես կխնդրեմ դատախազությանը չառարկել անձնագրի վերադարձի հարցում: Այդպես էլ եղավ: Դատարանը անձնագիրը վերադարձրեց Քոչարյանին, սակայն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այդպես էլ չթռան Մոսկվա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ