News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Moderna ընկերությունն արտադրական բավարար կարողություն ունի` Եվրամիության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շատ ավելի մեծ քանակությամբ դեղաչափեր մատակարարելու համար, քան պատվիրված 80 միլիոնն է, շաբաթ օրը France Info ռադիոկայանի հետ զրույցում ասել է ամերիկյան կորպորացիայի ղեկավար Ֆրանսիացի Ստեֆան Բանսելը: Նրա խոսքով` ընկերությունն ի վիճակի է 300 միլիոն դեղաչափ դեղամիջոց մատակարարել ԵՄ-ին:

«ԱՄՆ-մ ամենեւին էլ ընկերության գլխավոր շուկան չէ,- ասել է նա:- 500 միլիոն-1 միլիարդ դեղաչափից, որոնք պետք է արտադրենք, նախատեսում ենք այս երկրից դուրս ավելի շատ մատակարարել, քան այս երկրում: Եվրահանձնաժողովն այս պահի դրությամբ 80 միլիոն դեղաչափ է պատվիրել` եւս 80 միլիոն դեղաչափի տարբերակով: Սակայն եթե նրանք ցանկանում են 300 միլիոն դեղաչափ ստանալ, ապա մենք նրանց կտրամադրենք. այն ծավալները, որոնք նախատեսված են 2021 թվականի համար, որոշվում են հանձնաժողովի, այլ ոչ թե Moderna ընկերության կողմից»:

Բանսելը հայտնել է, որ «հաստատվել է, որ Moderna-ի կողմից ստեղծված պատվաստանյութը մարդկանց 94 տոկոսի մոտ հարյուր տոկոսանոց պաշտպանություն է ապահովում COVID-19-ից կորոնավիրուսով վարակվելիս», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վարակվածների մնացած 6 տոկոսի մոտ հիվանդության միայն մեղմ ախտանիշներ են նկատվում: Փորձարկումների ժամանակ մենք COVID-19-ի ծանր ընթացքով որեւէ հիվանդ չունեինք, որը հոսպիտալացում, վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ թերապիա կպահանջեր կամ մահվան կհանգեցներ»,- ասել է կորպորացիայի ղեկավարը:

Խոսելով պատվաստանյութի փորձարկումների մասին` նա հայտնել է, որ վերջին երրորդ փուլի ընթացքում այն ​​փորձարկվել է 30 հազար մարդու վրա: Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ մինչեւ այժմ հաստատված չէ` արդյոք պատվաստանյութը թույլ է տալիս խուսափել կորոնավիրուսով վարակվելուց: «Այս կապակցությամբ մենք դեռ գիտական ​​տվյալներ չունենք, բայց կստանանք դրանք հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Սա շատ կարեւոր հարց է համավարակի դեմ պայքարի համար»,- ասել է նա:

Կորպորացիայի ղեկավարի խոսքով` Moderna-ի կողմից մշակված պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ իմունիտետ է ապահովում առնվազն երեք ամսով: «Մենք կարծում ենք, որ երիտասարդների համար մենք կկարողանանք իմունիտետի հասնել մի քանի տարի ժամկետով` չնայած հիմա դժվար է ասել` դա կլինի, օրինակ, երկու, թե հինգ տարի: Այդ թվում, ինչ վերաբերում է տարեցներին, ապա նրանք, հավանաբար, ստիպված կլինեն կրկնակի պատվաստում անցնել գուցե տարին մեկ կամ երկու տարին մեկ անգամ»,- ասել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում կրկին կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել
Երկրում երեքշաբթի հայտնաբերվել է վարակման 103 նոր դեպք, որից 15-ը՝ «բերովի» եւ 88-ը՝ ներքին...
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք
Վերջին 3 օրում վարակման դեպքերի թիվը չի գերազանցում օրական 22 հազարը...
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 1137-ով
երկրում համավարակի սկզբից մինչ այսօր հայտնաբերվել է վարակման 251 071 դեպք...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2266 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով․․․
Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը «կրկնակի վարակման զգալի ռիսկ» է ներկայացնում
Վերջին շաբաթներին ի հայտ են եկել կորոնավիրուսի մի քանի նոր տարբերակներ․․․
Հնդկաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարել հարեւան երկրներին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է․․․
Ամենաշատ