News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարության տրամադրած օգնությունից Քաշաթաղի շրջանի բնակիչներին չի հասել, որովհետեւ ներառված չեն որեւէ սոցիալական ծրագրի մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց Բերձորի բնակչուհին։

«Երեւի ծրագիր սխալ է կազմված։ Այն մարդիկ, որոնք մի քանի տարի Քաշաթաղում չեն ապրում, կարողացել են օգտվել այդ ծրագրից, իսկ մարդիկ, որոնք 44 օր պարտերազմի ժամանակ եղել են Արցախում, իրենք այդ ծրագրերից չեն կարողանում օգտվել»,- ասաց նա։

Բերձորցին ասաց, որ Սոցապ նախարարն ասել է՝ քննարկվում է այդ հարցը, եւ մոտակա օրերին այդ հարցին կտան պատասխան։

Բնակչուհին պատմեց, որ իրենք Քաշաթաղի շրջան սկսել են բնակվել 1994 թվականից. «Ինչ-որ բան կորցրել ենք Հայաստանում, գնացել ենք այնտեղ ահավոր պայմաններում 25 տարի ապրել ենք։ Թուրքի գոմը տուն ենք սարքել, դպրոց ենք սարքել։ Այստեղ կորցրել էինք ամեն ինչ, այնտեղ էլ կորցրինք ամեն ինչ, եկել ենք այստեղ, չգիտենք՝ որտեղ ապրենք, ինչով ապրենք։ Մարդիկ անասունները գլուխներով թողել դուրս են եկել, իրենց նախօրոք էլ չեն զգուշացրել, որ մարդիկ կարողանան իրենց կենդանիներին հանեն։ Հարավում մարդիկ վարկ են վերցրել, ցանք են արել, դուրս են եկել, իրենց շորն էլ չեն հասցրել վերցրեն»։

Նա ասաց, որ Բերձորից դուրս է եկել պատերազմի ավարտից մոտ 10 օր առաջ։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում ապրող այն քաղաքացիներին, որոնք այսօր հյուրընկալում են արցախցիներին իրենց տներում։

Հարցին՝ արդյոք իրենք ցանկություն ունե՞ն վերադառնալու Բերձոր, կինն ասաց. «Վերադառնալու ցանկություն կլիներ այն դեպքում, եթե Բերձորը պահպանվեր իր տներով։ Այնտեղ ապրող մարդիկ 15-20 րոպեով տնից դուրս են եկել, վերադարձել են տունը թալանված է։ Իմ տան լուսանկարը հիմա կարող են ցույց տալ. դռնից բռնած ամեն ինչ քոքահան է արված, անգամ դանակ, պատառաքաղ չեն թողել։

Մարդիկ գնացել են, որ իրենց իրերը բերեն, տեսել են տունը լրիվ դատարկ է։ Եթե մենք այդ տարածքը պահելու էինք հայերի համար, ինչու ամեն ինչ արվեց, որ այն հայաթափվի։ Ես չեմ կարող, պատրաստ չեմ թուրքի հետ 100 մետրի վրա ապրեմ»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ