News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2020թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) մտավախություն ունի, որ «սովի համավարակ» կսկսվի՝ նույնիսկ ավելի լուրջ հետեւանքներով, քան կորոնավիրուսի համավարակը: Այս մասին Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՊՀԾ գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին, հայտնում է RFI-ը:

«Բազմաթիվ պատերազմների, կլիմայի փոփոխության, որպես քաղաքական եւ ռազմական զենք՝ սովի համընդհանուր օգտագործման եւ համավարակի պատճառով, որը վատթարացնում է այս ամենը երկրաչափական պրոգրեսիայով, 270 միլիոն մարդ կարող է սովի եզրին հայտնվել»,- առցանց արարողության ժամանակ նախազգուշացրել է Բիզլին: Ըստ նրա՝ «սովի համավարակը» կմթագնի քովիդի հետեւանքները: Լավ նորությունն այն է, որ միասին մենք կարող ենք կանխել դա, հավելել է Նոբելյան մրցանակակիր կազմակերպության ղեկավարը:

ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը 2020 թվականի հոկտեմբերի 9-ին հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: ՄԱԿ-ի 1961թ. ստեղծված ծրագիրը այս մրցանակին արժանացել է ոչ միայն սովի դեմ պայքարում ունեցած ներդրման համար: Նորվեգական Նոբելյան կոմիտեն նշել է նաեւ հակամարտությունների գոտում խաղաղության հասնելու նրա ջանքերը եւ սովը որպես պատերազմի զենք օգտագործելը կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքը: ՄԱԿ ՊՀԾ-ի կայքում նշվում է, որ սա աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում:

Այս տարվա Նոբելյան մրցանակաբաշխությունն անցկացվել է ոչ թե ինչպես սովորաբար Օսլոյի քաղաքապետարանում բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, այլ հեռակա կարգով: Դեւիդ Բիզլին հանդես է եկել կազմակերպության հռոմեական կենտրոնակայանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ