News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուս փորձագետները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ հակամարտությունում նոր միջադեպերի հավանականությունը դեռ չի կարելի բացառել:

«Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որպեսզի կողմերը հարգեն այս հրադադարը: Ես ողջունում եմ այն, որ ռուս խաղաղապահներն այդքան արագ բերվեցին այս հակամարտության գոտի, դա շատ կարեւոր է: Բայց, իմ կարծիքով, չի կարելի համարել, որ տարբեր միջադեպերի առաջացման ռիսկը վերացված է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դեսպան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի նախկին բանագնաց եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է հանրայնացնել տեղեկատվությունն այն մասին, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել էր 1994 թվականին եւ այդ կերպով գոյություն էր ունեցել շուրջ 26 տարի:

Այս կարծիքը կիսում է նաեւ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի գիտաշխատող Վադիմ Մուխանովը։ «Չկան երաշխիքներ, որ երկրորդ սրացում չի լինի: Առավել եւս, որ այն հայտարարությունները, որոնք անում են այժմ հակամարտության կողմերը համաձայնագրի կնքումից հետո, կասկած չեն թողնում, որ հակամարտության կողմերը պատրաստ են շարունակել կարգավորել իրավիճակը»,- նշել է փորձագետը:

Նրա կարծիքով` կարգավորմանը կարող է օգնել միայն կողմերի կամ քաղաքական էլիտաների կամքը: «Իրավիճակը դեռ անորոշ է: Եվ, ցավոք, ռուս խաղաղապահների կորպուսը նույն անորոշության մեջ կլինի, քանի որ նրանք ինչ-որ չափով իրավիճակի պատանդները կլինեն... սրացումների կրկնության մեծ ռիսկեր կան ոչ միայն Հադրութում, այլ նաեւ կենսական նշանակության այլ տարածքներում, այդ թվում` Լաչինի միջանցքի սահմանների երկայնքով»,- եզրափակել է գիտաշխատողը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ