News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը չի հերքել եւ չի հաստատել վրացական մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինը՝ ՆԳ նախկին փոխնախարար Բադր Բիցաձեն, գտնվում է Հայաստանի տարածքում։

«Այս հարցի առնչությամբ որեւէ տեղեկություն չունենք»,- NEWS.am-ի թղթակցին ասաց  ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը։

Հայաստանի ոստիկանությունում եւս հրաժարվեցին մեկնաբանել այս հարցը՝ վկայակոչելով «ոչ կոմպետենտությունը»։

Նշենք, որ Բիցաձեին մեղադրել են իշխանություններին զինված դիմադրության եւ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն տարածել էր ընդդիմադիրների հեռախոսազրույցը, որտեղ նրանք քննարկում էին ոստիկանության դեմ պայքարի մարտավարությունը:

Վրացական «Ռեզոնանսի» պարբերականը հայտնել էր, որ Բադրի Բիցաձեն թաքնվում է Հայաստանում: Թերթը մանրամասները չի հաղորդում, սակայն, հենվելով սեփական աղբյուրների վրա, նկատում է, որ Բիցաձեն լքել է Վրաստանը դեռ կիրակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ