News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութը երկրորդն է, որ ԱՄՆ-ում շտապ կիրառելու համար ստացել է Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության հավանությունը, հայտնում է Reuters-ը: 

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին կսկսվեն Moderna-ի պատվաստանյութի ներարկումները երկրի 18 եւ մեծ տարիքի բնակիչներին:

«COVID-19-ի կանխարգելման համար երկու պատվաստանյութերի առկայության շնորհիվ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը եւս մեկ կարեւոր քայլ կատարեց այս գլոբալ համավարակի դեմ պայքարում, որն ամեն օր ԱՄՆ-ում հանգեցնում է մեծ թվով հոսպիտալացումների եւ մահերի»,- իր հայտարարության մեջ նշել է գերատեսչության ղեկավար Սթիվեն Հանը:

Սպասվում է, որ պատվաստում է անցկացվելու նաեւ այնպիսի դժվար հասանելի վայրերում, ինչպես՝ գյուղական հիվանդանոցները: Պատվաստանյութը պետք է պահպանվի եւ ուղարկվի սառեցված վիճակում, բայց չի պահանջում չափազանց բարձր սառը ջերմաստիճան, ինչպես Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը:

Պատվաստանյութի մշակման արագությունը (ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսսի առաջին դեպքի հայտնաբերման պահից սկսած մեկ տարուց պակաս) ապշեցուցիչ գիտական հաջողություն է, չնայած բնակչության շրջանում կասկածներ կան:

«Ես հույս ունեմ, որ բոլոր ամերիկացիները կպաշտպանեն իրենց՝ պատվաստում ստանալով, երբ պատվաստանյութը նրանց հասանելի լինի: Այդպես մեր երկիրը կսկսի ապաքինվել եւ առաջ շարժվել»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին:

Պատվաստանյութն աարտադրող ընկերությունից հայտարարել են, որ պատրաստվում են հայտ ներկայացնել 2021 թվականին ԱՄՆ-ում ամբողջական լիցենզիան ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ