News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից ս.թ. հոկտեմբերի 1-ից առ այսօր թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ: Ներկայումս օրական միջինը 60-70 թեսթ է իրականացվում:

Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստացել տնային, իսկ ծանր ձևերը ստացիոնար պայմաններում:

Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են 129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան 30 դեպք, որոնք հիմնականում տարեցներ են, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել քրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով։ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստացել 51 հիվանդ, որից 48-ը դուրս է գրվել լավացումով, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն:

Նշենք, որ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք, որը հնարավորություն է ընձեռել ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդների շարժը:

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ