News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մեկ շաբաթով դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման կապակցությամբ: Ինչպես հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 00:00-ից, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Շտաբի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման շուրջ իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվում է, ինչի արդյունքում կկայացվեն հետագա որոշումները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռոսպոտրեբնադզորը շարունակում է ուսումնասիրել նոր կորոնավիրուսի գենետիկ փոփոխությունները Ռուսաստանի տարածքում եւ աշխարհում, որոնք ունակ են ազդել հարուցչի նույնականացման, COVID-19-ի բուժման եւ կանխարգելման վրա: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ, խոստանում է օպերատիվ շտաբը:

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է N501Y կորոնավիրուսի նոր տարատեսակը, որն ունի տարածման բարձր արագություն: Գիտնականները դեռեւս չունեն տվյալներ այն մասին, թե արդյոք նոր COVID-19-ն ունի մահացության ավելի բարձր տոկոս կամ արդյոք պատվաստանյութերը կազդեն այդ վիրուսի կանխարգելմանը:

Մեծ Բրիտանիան 16 երկրների թվին է պատկանում, որի հետ ՌԴ-ն բացել էր իր օդային սահմաններն ու վերականգնել կանոնավոր ավիահաղորդակցությունը: Մոսկվայի եւ Լոնդոնի միջու կանոնավոր չվերթներ իրականացնում են «Աէրոֆլոտ» եւ British Airways ավիաընկերությունները:

ԵՄ մի շարք երկրներ արդեն կոչ են արել կասեցնել Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը: Այդ օրինակին հետեւում են նաեւ որոշ ոչ եվրոպական երկրներ:

Ավելի վաղ Ռուսաստանում ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հավաստիացրել էր, որ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի՝ Եվրոպայում հայտնաբերված նոր մուտացիայի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ