News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անտարկտիդան դադարել է լինել միակ մայրցամաքը, որը կորոնավիրուսից ազատ էր, հայտնում է ավստրալական ABC հեռուստաընկերությունը: Չիլիական O'Higgins Riquelme հետազոտական բազայում մինչեւ 36 մարդ COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Լրատվամիջոցները մեջբերում են կատարում Չիլիի ԶՈՒ 5-րդ ռազմական դիվիզիոնի մամուլի ծառայությունից: Զինվորականների խոսքով՝ վարակվածների թվում 26-ը զինծառայողներ են, 10-ը քաղաքացիական անձինք, կապալառու ընկերության աշխատակիցները, որոնք սպասարկում են բազան:

Բոլոր վարակվածներին տեղափոխել են Չիլիի հարավ եւ մեկուսացրել, նրանք բժիշկների հսկողության տակ են, ոչ մեկի մոտ առայժմ ծանր ախտանիշներ կամ բարդություններ չեն դիտվել, նշում է Sydney Morning Herald-ը: O'Higgins կայան են ուղարկել նոր խումբ, որը նախնական կարանտին է անցել եւ թեստերի բացասական արդյունքներ ունի:

Չիլիի ՌԾՈՒ-ն դեկտեմբերի 21-ին նաեւ հայտնել էր, որ նավի անձնակազմի երեք  անդամ, որը զբաղվում է O'Higgins բազայի տրանսպորտային սպասարկմամբ, Անտարկտիկայից վերադառնալուց հետո COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացել: Մինչ այս ուղերթը ամբողջ թիմի թեստերը բացասական էին եղել:

O'Higgins-ը Անտարկտիկայում գործող չիլիական 13 բազաներից մեկն է: Այն գտնվում է ոչ հեռու Անտարկտիկական թերակղզու ամենահյուսիսային կետից, մոտ է Հոռն հրվանդանին: ABC հեռուստաընկերությունը նշել է, որ մինչեւ այնտեղ դժվար է հասնել անգամ Անտարկիդայի չափանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ