News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը անցել է 2 միլիոնից, հայտնում են Ջոն Հոփքինսի համալսարանից, որը հանրագումարի է բերում դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների ու այլ բաց աղբյուրների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Վերջին տեղեկություններով՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 002 494 դեպք, մահացել է 23 558 պացիենտ:

Ներկայումս Կալիֆոռնիայի 5 շրջաններից 4-ում, որն ընդգրկում է նահանգի բնակչության 98 տոկոսից ավելին, սահմանվել է պարտադիր տնային մեկուսացում՝ COVID-19-ով վարակման դեպքերի աճով պայմանավորված ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մահճակալների պակասի պատճառով:

Կալիֆոռնիայի իշխանությունները դեկտեմբերի սկզբին որոշում էին ընդունել տնային մեկուսացման մասին, որը պետք է շրջանում գործեր, եթե վերակենդանացման բաժանմունքների տարողունակությունը 15 տոկոսից նվազի: Որոշումը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 5-ին: Դրանից հետո, եթե շրջանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ պացիենտներին ընդունելու ռեզերվները 15 տոկոսից նվազում են, տեղական իշխանություններին տրված է 24 ժամ մեկուսացման մասին որոշումը գործողության մեջ դնելու համար: Իշխանությունները հայտարարել են, որ սահմանափակող միջոցների գործողությունը պետք է շարունակվի մտցնելու պահից նվազագույնը երեք շաբաթ եւ կարող է երկարացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ