News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈՒ-ն հայտարարել է, որ Ohio դասի կառավարվող հրթիռներով չորս սուզանավերից մեկը մտել է Պարսից ծոց՝ այն մոտեցնելով իրանական ջրերին եւ Իրանի ամբողջ տարածքը պահելով հրթիռների հասանելիության գոտում, փոխանցում է Military Watch Magazine-ը: 

Ռազմանավը նեղուցով անցել է դեկտեմբերի 21-ին Ticonderoga, USS Port Royal եւ USS Philippine Sea դասի երկու հածանավերով:

Դրանք տեղակայվել էին ոչ պակաս, քան 2 շաբաթ առաջ մինչեւ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցը, որը զոհվել էր 2020 թվականի հունվարի 3-ին ամերիկյան անօդաչուի հարվածից:

Խոսելով Պարսից ծոցում ԱՄՆ «Ջորջիա» ռազմանավի տեղակայման մասին, ԱՄՆ ՌԾՈՒ 5-րդ նավատորմի հրամանատարի մամուլի քարտուղար Ռեբեկա Ռեբարիչը հայտարարել է. «ԱՄՆ ՌԾՈՒ-ն մեր գործընկերների հետ պահպանում է մշտական աչալրջություն առեւտրի ազատ հոսքի համար կարեւոր ջրային ուղիների անվտանգության ապահովման նպատակով»:

Սա առաջին դեպքն է, երբ ՌԾՈՒ-ն հրապարակայնորեն հայտարարում է 2012 թվականից ի վեր Պարսից ծոցում Օհայո դասի կառավարվող հրթիռներով սուզանավի տեղակայման մասին: Ամերիկյան ատոմային սուզանավային նավատորմի գործողությունները, որպես կանոն, շատ գաղտնի են, իսկ նավերն անաղմուկ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ