News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը եւ ապագա առաջին տիկին Ջիլ Բայդենն իրենց սուրբծննդյան ուղերձի շրջանակում շնորհակալություն են հայտնել պատվաստանյութի շուրջ աշխատող բժիշկներին եւ գիտնականներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես եւ Ջիլը գիտենք, որ ծայրահեղ դժվար տարի էր բազմաթիվ ամերիկացիների համար,-նշել է Բայդենը:-Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ հնարավորություն չունեն գտնել աշխատանք, կերակրել ընտանիքը, վճարել տան վարձերը կամ հիպոթեքը: Սակայն մենք պետք է հիշենք, որ մեր ընդհանուր խնդիրը միմյանց մասին հոգ տանելն է: Մենք պետք է օգնենք միմյանց եւ լինենք բարեգթության ու հույսի աղբյուր»:

«Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում արտակարգ ծառայությունների եւ առաջին օգնության աշխատակիցներին, որոնք աշխատել են առաջնագծում՝ վտանգելով սեփական կյանքը,-նշել է քաղաքական գործչի տիկինը:-Մենք նաեւ երախտապարտ ենք գիտնականներին եւ հետազոտողներին, որոնք աշխատել են պատվաստանյութի ստեղծման շուրջ»: Բայդենները նաեւ շնորհակալություն են հայտնել զինծառայողներին:

Դեմոկրատը հերթական անգամ կոչ է արել ամերիկացիներին հրաժարվել ուղեւորություններից եւ խուսափել մարդկանց կուտակումներից Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ: «Դա անհրաժեշտ է մեր ընտանիքների անվտանգության համար»,-նշել է Բայդենը՝ ընդգծելով, որ նա իր տիկնոջ հետ եւս հրաժարվել են բարեկամներին այցելություններից:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 18,68 դեպք, մահացել է 329 355 մարդ: Երկու ցուցանիշներով էլ երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին հորիզոնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ