News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը նախազգուշացրել է հունվարյան տոներից հետո COVID-19 «համաճարակի անվերահսկելի վերսկսման» հավանականության մասին, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Figaro-ն:

«Գիտական ​​խորհուրդը (Ֆրանսիայի կառավարությանն առընթեր) հնարավոր է համարում, որ վարակման թվի նման աճը մի քանի շաբաթվա ընթացքում համաճարակի անվերահսկելի վերսկսման, հոսպիտալացման դեպքերի ուժեղ աճի, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ ընդունման եւ մահվան դեպքերի կհանգեցնի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գիտական ​​խորհուրդն այս սպառնալիքին արձագանքելու երկու հնարավոր սցենար է առաջարկել: Առաջին տարբերակն արձագանքելն է, երբ վարակման դեպքերի թիվը տոներից հետո աճի: Դա սոցիալական կամ տնտեսական գործունեության սահմանափակում է ենթադրում, որը կարող է նպաստել վիրուսի տարածմանը: Երկրորդ տարբերակը նույնիսկ ավելի ուշ արձագանքելն է` հիմնվելով նոր հոսպիտալացումների թվի վրա: Այս տարբերակն «ավելի լայն սահմանափակող միջոցառումներ է ներառում, այդ թվում` երկարատեւ ինքնամեկուսացում»:

Իրավիճակը բարդացնում է ֆրանսիացիների մեծամասնության անվստահությունը պատվաստանյութի նկատմամբ: Ֆրանսիացիների միայն 40 տոկոսն է պատրաստ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մինչդեռ երկրում պատվաստումների առաջին երեք օրվա ընթացքում հարյուրից պակաս մարդ է իմունիզացվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ