News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին այսօր հաստատել է Իրանում կորոնավիրուսի նոր շտամի առկայությունը, որը նվազագույնը 50 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդը, հայտնում է Tasnim-ը:

Նախարարը հայտնել է, որ «բրիտանական» շտամը երկիր է բերել Մեծ Բրիտանիայից ժամանած ուղեւորը:

Նա հավելել է, որ վիրուսակիրը հոսպիտալացվել է մասնավոր կլինիկայում:

Նամաքիի խոսքով՝ վարակվածի վիճակը բավարար է, եւ ավելի վաղ նա մեկուսացված էր, չնայած Իրան ժամանելուն պես թեստի արդյունքները բացասական էին:

Կորոնավիրուսի նոր շտամը չի հայտնաբերվել պացիենտի հետ շփված մարդկանցից ոչ մեկի մոտ, հավելել է նախարարը:

Ավելի վաղ՝ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի իշխանություններին հրամայել էր զգոնությունը մեծացնել՝ կորոնավիրուսի նոր շտամից երկիրը պատնեշելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ