News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չինական Շիցզյաչժուան (Հեբեյ նահանգի վարչական կենտրոն) եւ Սինգթայ (Հեբեյ նահանգ) քաղաքների բոլոր բնակիչներին կարգադրվել է չլքել իրենց տներն առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտնում է «Սինհուա»-ն: Լոքդաունի մասին որոշումը կայացվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում նահանգում կորոնավիրուսով վարակման 127 դեպքի հայտնաբերման կապակցությամբ:

Շիցզյաչժուանի թաղամասերից մեկը համաճարակաբանական բարձր ռիսկայնություն ունեցող տարածք է ճանաչվել, իսկ մնացածը որպես միջին ռիսկայնություն ունեցող տարածքներ են դասակարգվել: Շիցզյաչժուանում շուրջ 11 միլիոն մարդ է ապրում, իսկ Սինգթայում (նաեւ ենթակա շրջաններում)` ավելի քան 7 միլիոն մարդ:

COVID-19- ի տարածումն արգելափակելու համար Շիցզյաչժուանի իշխանությունները հունվարի 9-ին դադարեցրել են հասարակական տրանսպորտի` ավտոբուսների, տաքսիների եւ մետրոյի աշխատանքը:

Բացի այդ, իշխանությունները խստացրել են վերահսկողական միջոցառումները Շիցզյաչժուանի երկաթուղային կայարաններում. ուղեւորներին արգելվում է մուտք գործել կայարան եւ գնացքներ նստել, ինչպես նաեւ խորհուրդ է տրվում վերադարձնել տոմսերը, հաղորդում է ՌԲԿ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ