News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպը, որոնք երկրում սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի վերջին, միայն կաճի: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է 2021 թվականի իր առաջին փոդքասթում, փոխանցում է DW-ն:

«Սա դանդաղ մեկնարկ է: Բայց մի քանի հարյուր հազար մարդ արդեն պատվաստվել է, եւ ամեն օր նրանց թիվն ավելանում է: Պատվաստումների տեմպը կավելանա»,- ասել է Մերկելը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Գերմանիայում պատվաստանյութերը բավարար կլինեն` բոլորին պատվաստելու համար: Ավելի վաղ` հունվարի 6-ին, երկրի առողջապահության նախարար Յենս Սպանը խոստացել էր, որ մինչ ամառ այդպիսի հնարավորություն կունենան Գերմանիայի բոլոր բնակիչները:

Հունվարի 9-ի փոդքասթում Մերկելը կողմ է հանդես եկել պատվաստանյութերի ձեռքբերման եի բաշխման միասնական եվրոպական ռազմավարությանը: «Վիրուսը, որից տուժում են բոլորը, ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն հաղթահարել: Ոչ մի պետություն, այդ թվում` Գերմանիան, հուսալիորեն պաշտպանված չի լինի վիրուսից, քանի դեռ դրանից պաշտպանված չեն հարեւաններն ու ընկերները»,- ասել է նա:

Կանցլերի խոսքով ՝ ձմռան առաջիկա շաբաթներն ամենադժվարը կլինեն համավարակի ամբողջ ընթացքում: Այս կապակցությամբ նա ընդգծել է լոքդաունի ռեժիմի պահպանման կարեւորությունը, որը երկրում կգործի առնվազն մինչեւ հունվարի 31-ը: Այդ կարանտինային սահմանափակումները նա «խիստ, բայց անհրաժեշտ» է անվանել:

Համարվում է, որ այս կամ այն վարակիչ հիվանդության նկատմամբ զանգվածային իմունիտետի ապահովման համար անհրաժեշտ է դրա դեմ պատվաստել երկրի բնակչության առնվազն 60 տոկոսը: ԵՄ քվոտաների համաձայն` Գերմանիան արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1.3 միլիոն դեղաչափ է ստացել: Սակայն մինչ այժմ պատվաստվել է ընդամենը 476.959 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ