News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսային ինֆեկցիայով եւս 24 092 հիվանդացած, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով օպերատիվ շտաբին:

Երկրում մեկ օրում COVID-19-ի հետեւանքով մահացել է 590 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 65 085-ի:

Ապաքինվել եւ դուրս են գրվել 2 մլն 936 991 պացիենտ, այդ թվում՝ 27 311-ը վերջին մեկ օրում:

ՌԴ-ում համավարակի ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 544 623 դեպք: Այս ցուցանիշով երկիրը շարունակում է մնալ աշխարհում 4-րդ տեղում՝ ԱՄՆ-ից (23,5 մլն), Հնդկաստանից (10,5 մլն) եւ Բրազիլիայից (8,3 մլն) հետո: Սակայն Ջոն Հոփքինսի տվյալների համաձայն՝ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Մեծ Բրիտանիայում արդեն կա 3,3 մլն վարակակիր:

Մոսկվայում օրական աճը կազմել է 4674: Մայրաքաղաքում ապաքինվել է եւս 5 639 պացիենտ, մահացել է 79 մարդ:

Նոր հիվանդներ են հայտնաբերվել Ռուսաստանի բոլոր 85 տարածաշրջաններում: Մոսկվային հաջորդում են Պետերբուրգը (3253), Մոսկվայի մարզը (1406): Նիժեգորոդյան մարզում գրանցվել է 485 նոր դեպք, ՌԴ մնացած սուբյեկտներում աճը 400-ից պակաս է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ