News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՄԱԿ նոր զեկույցում գրանցված գնահատականների համաձայն՝ COVID-19 համավարակի հետեւանքով 2020 թվականի կեսին միջազգային միգրանտների թիվը 2 միլիոնով կրճատվել է փակ սահմանների եւ ամբողջ աշխարհում ուղեւորությունների դադարեցման պատճառով, հայտնում է Associated Press-ը:

Գնահատականների համաձայն՝ ակնկալվող աճը կկրճատվի 27 տոկոսով:

ՄԱԿ Տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի ժողովուրդների եւ բնակչության բաժնի զեկույցի գլխավոր հեղինակ Քլեր Մենոցին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2019 թվականի կեսից 2020 թվականի կես կանխատեսվում էր միջազգային միգրացիայի 7-8 միլիոնով աճ:

Բայց մարտից սկսած, երբ համավարակը ընդգրկել էր ամբողջ Երկրագունդը, փակ սահմանները եւ ուղեւորությունների սահմանափակումը 4 ամսվա ընթացքում հանգեցրել են զրոյական աճի եւ միջազգային միգրանտների ակնկալվող թվի 2 միլիոնով կրճատման, ասել է Մենոցին:

2020 թվականի օգոստոսին բաժնի տնօրեն Ջոն Ուիլմոթը նշել էր, որ «ուղեւորությունների ավելի քան 80 հազար սահմանափակում է մտցվել ամբողջ աշխարհի 219 երկրներ կամ տարածքներ»:

Վերջին 20 տարում աշխարհում դիտվում է միջազգային միգրանտների թվի կայուն աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ