News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է, դա այն համաձայնություններիր մասն է, որ ստորագրվել են նոյեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը: Այս հարցը քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ՌԴ նախագահի հետագա հեռախոսային զրույցների ժամանակ, երկու երկրների գործընկերների հետ իմ հեռախոսային զրույցների ժամանակ: Դա հունվարի 11-ին տեւական բանավեճերի մասն էր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եթե ընդհանրացնենք այն, ինչ տեղի է ունեցել... Սկզբում առավել մեծ խնդիրներ ունեին հայերը, որովհետեւ անհրաժեշտ էր, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ներկայացնեին մարդկանց ցուցակները, որոնք կորել են, եւ որոնց նրանք ցանկանում են գերությունից ազատել: Ադրբեջանը ներկայացրեց այդպիսի ցուցակներ, եւ այն աննշան էր, եւ բոլորը ոչ միանգամից, բայց ազատվել են՝ նրանք, ովքեր հիշատակված էին ադրբեջանական ցուցակներում: Ադրբեջանի կողմից կորածների, գերիների, պահվող անձանց հետ կապված որեւէ իրավիճակ այլեւս չի ծագել: Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ անմիջապես եւ ոչ ամբողջական: Հետագայում տեղի է ունեցել նրանց փոխանակությունը, ովքեր եղել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձությունների մասնակից: Բայց հիմա գլխավոր հարցը, որ ծագել է արդեն դեկտեմբերի սկզբին, Հադրութի շրջանում է, երբ նոյեմբերի վերջին հայ զինծառայողների, զորակոչիկների մեծ խումբ, ինչպես ես հասկանում եմ, այնտեղ է ուղարկվել: Եվ նրանք գերեվարվել են արդեն մեկ շաբաթ, 10 օր հետո՝ դեկտեմբերի սկզբին: 62 մարդ: Եվ ադրբեջանական կողմն այդ փուլում հայտարարել է, թե քանի որ այդ մարդիկ այս շրջան են ուղարկվել ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե որպես նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ընկնողներ:

Մենք՝ ես եւ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ գործընկերների հետ շփումներում առաջ ենք մղում այդ հարցի քննարկման անհրաժեշտությունը, որ այն փակենք՝ ղեկավարվելով բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Ես խոսել եմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ՝ փորձելով հստակեցնել նրանց վերջնական ցուցակները, ովքեր հիմա պակասում են, բայց պարզվել է, որ նրանք 62-ից ավելի շատ են: Եվ հիմա մեր զինվորականները հայ եւ ադրբեջանցի զինվորականների հետ շփումներում արդեն ցուցակները անվանական ստուգում են, որ հասկանան, թե այդ մարդիկ որտեղ կարող են լինել: Բայց թեման, անկասկած, գոյություն ունի: Եվ եթե ռուս խաղաղապահները չլինեին, լուծումն ավելի բարդ կլիներ, բայց նրանք դրանով զբաղվում են, անմիջականորեն խաղաղապահների հրամանատար, գեներալ Մուրադովը՝ իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շփում պահպանելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ