News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սյունիքում շուտով կսկսվի Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիան: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ փոխվաչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փոխվարչապետի վստահեցմամբ՝ սահմանամերձ հատվածներում, որոնցով անցնում է Գորիսից Կապան տանող ճանապարհը, եւ որոնք մասամբ են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, այժմ անվտանգ են:

«Ճանապարհները վերահսկվում են հայ եւ ռուս սահմանապահների կողմից, եւ մինչ օրս որեւէ արտակարգ իրավիճակ տեղի չի ունեցել: Սահմանապահների տեղակայման գործընթացը գրեթե ավարտվել է: Դրանից հետո մենք պետք է սկսենք բովանդակային բանակցություններ վերջնական դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցով»,-հայտնեց Ավինյանը:

Փոխվարչապետը նաեւ հայտնեց, որ բանակցությունների ընթացքում, որոնք խոստանում են շարունակական լինել, անվտանգությունը հերթական անգամ կվերագնահատվի: Այնուամենայնիվ տվյալ փուլում, Ավինյանի կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով բավական անվտանգ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ