News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի առողջապահության գերագույն մարմինը (ԱԳՄ) խորհուրդ է տվել կորոնավիրուսի պատվաստանյութի դոզաների միջակայքը մեծացնել մինչեւ վեց շաբաթ, ինչը պետք է օգնի արագացնել պատվաստման գործընթացը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Հայտարարության մեջ առողջապահական մարմինը նշել է, որ պատվաստման արագացումը անհրաժեշտ է կորոնավիրուսի նոր մուտացիաների առաջացման եւ կորոնավիրուսով վարակների ավելացման պայմաններում: Ներկայումս Pfizer / BioNTech պատվաստանյութի առաջին եւ երկրորդ ներարկումների միջակայքը 21 օր է, իսկ Moderna պատվաստանյութինը՝ 28 օր: Ընդ որում, Pfizer-ի պատվաստանյութի առաջին դոզան, ինչպես հաղորդվում է, պաշտպանություն է ապահովում ներարկումից հետո 12-րդ օրվանից, իսկ Moderna-ինը` 15-րդ:

«Հոսպիտալացման կամ մահվան վտանգի մեջ գտնվող ավելի շատ մարդկանց արագ պաշտպանելու համար գերագույն մարմինը խորհուրդ է տալիս պատվաստանյութերի (Pfizer եւ Moderna) երկու դոզաների միջեւ ժամանակը հասցնել վեց շաբաթվա»,- ասվում է կարգավորողի հաղորդագրության մեջ:

Ներարկումների ժամանակահատվածի ավելացման նպատակը պատվաստանյութի առաջին չափաբաժինը ռիսկի ենթակա հնարավորինս շատ մարդկանց ներարկելն է: Առաջին դոզան արդեն կապահովի վիրուսից պաշտպանությունը, իսկ երկրորդը կարող է տրվել ավելի ուշ, ասել են բժշկական մարմնում:

«Այս միջոցառման իրականացման առաջին ամսվա ընթացքում լրացուցիչ կպատվաստվի առնվազն 700 000 մարդ»,- նշվում է հայտարարության մեջ:

Առողջապահական մարմինը առաջարկություններ է անում, բայց որոշումներ չի կայացնում: Այնուամենայնիվ, ինչպես նշում է Parisien թերթը, կարգավորողի հայցը` դոզանների միջեւ ընդմիջումը 42 օր դարձնելու մասին, առողջապահության նախարարությունը շուտով պետք է հաստատի:

Pfizer-ի (ԱՄՆ) եւ BioNTech-ի (Գերմանիա) դեղամիջոցներով պատվաստումների արշավը սկսվել է դեկտեմբերի 27-ին, հունվարի 8-ին ֆրանսիական կարգավորողը օգտագործման համար հաստատել է նաեւ Moderna ամերիկյան ընկերության արտադրության պատվաստանյութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ