News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս ունի, որ ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը կստանա կիրառման թույլտվություն եւ կհանվի շուկա արդեն հաջորդ շաբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հույս ունենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում պատվաստումների արշավն ավելի արագ տեմպերով կընթանա: Եւ մենք կունենանք բոլոր հիմքերը հուսալու, որ այս շաբաթ կամ մինչեւ հունվարի վերջ թվով երրորդ պատվաստանյութը կներկայացվի շուկային: Դա կմեծացնի մեզ մոտ առկա պատվաստանյութերի քանակը»,-ասել է Միշելը: Նա չի նշել պատվաստանյութի անվանումը, սակայն Europe 1 տադիոկայանի տվյալներով՝ խոսքը վերաբերում է բրիտանա-շվեդական AstraZeneca եւ Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութին:

«Բոլոր հետազոտությունները մատնանշում են, որ տիրապետության ներքո բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են: Հնարավոր է միայն, որ դրանց արդյունավետության աստիճանը փոքր-ինչ ցածր է կորոնավիրուսի նոր տեսակներին հակազդելու հարցում»,-նշել է Եվրախորհրդի ղեկավարը:

Միշելը նշել է, որ ներկայում բնակչության շրջանում կա վստահություն պատվաստման նկատմամբ, սակայն խոստովանել, որ բավականին դժվար կլինի մինչեւ ընթացիկ տարվա ամառ պատվաստել բնակչության 70 տոկոսին: «Այդ ամենը կարող է կախված լինել այն դժվարություններից, որոնք դեռեւս կարող են ի հայտ գալ եւ որոնց մասին մենք այժմ պարզապես չգիտենք»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ