Երկրի ներքաղաքական իրավիճակը կազդի ապագայում ներդրումների վրա: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ դա մեծացնում է ընդհանուր ռիսկերը եւ ուժեղացնում անորոշությունը:
«Սակայն առայժմ անհնար է որոշակի թվային տվյալներ նշել»,- ասաց նա: