News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Հիստերիայի աստիճանը, որը արեւմտյան երկրները սկսել են Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով, թույլատրելիի սահմաններից դուրս է: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Այման Հուսեյն Աբդալլահ աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ոչ միայն Նավալնու հետ կապված, Արեւմուտքում [դրանք] յուրահատուկ եւ միակողմանի են լուսաբանում,- ասել է նա: - Հիստերիան, որը լսեցինք Նավալնու գործով դատավարության պատճառով, թույլատրելիի սահմաններից դուրս է»:

ՌԴ ԱԳ նախարարը ուշադրություն է դարձրել այն հանգտամանքին, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ արեւմտյան այլ երկրներում ուղեմաս դուրս եկած եւ հանրային տրանսպորտի նորմալ գործառնությանը խոչընդոտած ցուցարարներին մեծ տուգանքներ են սպառնում եւ անգամ բանտարկության շատ տարիներ: «Ոստիկանները նրանց շատ ավելի կոպիտ են վերաբերվում, քան մեր իրավապահները ապօրինի ակցիաների մասնակիցներին»,- նշել է Լավրովը:

Դրանից բացի, Լավրովը հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին տեսանյութեր է ուղարկել այն մասին, թե Արեւմուտքում ոստիկանները ինչպիսի կոշտ միջոցներ են կիրառում չարտոնված ցույցերը ցրելիս:

«Որպեսզի այս բանավեճը, եթե Արեւմուտքը դրանում շահագրգռված է, վարվի փաստերի հիման վրա, մենք տեսաշար ենք պատրաստել, թե ապօրինի ցույցերն ինչպես են ճնշվում Արեւմուտքում, եւ ինչպես է մեր ոստիկանությունը մեզ մոտ արձագանքում անկարգություններին,- այսօր լրագրողներին ասել է նա: - Ես այսօր այդ նյութն ուղարկել եմ Բրյուսել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերին ընտրությունները եւ 2024-ին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքին համապատասխան․ Պուտին
Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներին․․․
Կրեմլը հայտնել է, որ Պուտինը չի խոսել 2024 թվականի ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինն այժմ աշխատում է սովորական գրաֆիկով․․․
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին...
Հարյուրավոր բժիշկներ պահանջում են դադարեցնել Նավալնիին ծաղրելը
Գերմանիայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից եւ աշխարհի այլ երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններից բժշկական համայնքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ․․․
Կրեմլը մեկնաբանել է Լավրովի հնարավոր հրաժարականի մասին հրապարակումները
Տելեգրամյան ալիքներում լուրեր էին հայտնվել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ․․․
Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության եւ դատարանին վիրավորելու գործով
«Վերջնականապես Նավալնուն նշանակել ինը տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում, եւ տուգանք՝ 1,2 միլիոն ռուբլու չափով»,- դատավճիռը ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ