News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անտոնիո Վիվալդիի երաժշտության ունկնդրումը նվազեցրել է մեկ օրվա մեկուսացման մեջ գտնվող տագնապած դանիո-րերիրո ձկների սթրեսը: Պարզելով դա՝ գիտնականները հույս ունեն, որ դասական երաժշտությունը կարող է օգտագործվել մարդկանց մոտ սթրեսի ոչ դեղորայքային բուժման համար: Հետազոտության արդյունքները հրապարակել է Behavioral Brain Research գիտական ամսագիրը, այս մասին հակիրճ գրում է Ուրալի դաշնային համալսարանի մամուլի ծառայությունը:

Սթրեսի վրա դասական երաժշտության ազդեցությունն ուսումնասիրելու համար հետազոտողները ընտրել են լայնորեն օգտագործված մոդելային օրգանիզմ՝ դանիո-րերիրո ձկներին: «Այս տեսակի ընտրությունը բացատրվում է նրանով, որ դա սոցիալական տեսակ է, եւ մեկուսացումը, թեկուզ կարճ ժամանակով, նրանց մոտ առաջացնում է արտահայտված տագնապալի վարք եւ նեյրոէնդոկրին ռեակցիաներ»,- բացատրել է հետազոտության հեղինակներից մեկը՝ համալսարանի առաջատար գիտաշխատող, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի եւ Հարավարեւմտյան համալսարանի (Չինաստան) պրոֆեսոր Ալան Կալուեւը:

Փորձի ընթացքում ձկներին բաժանել են երկու խմբի: Յուրաքանչյուրին 24 ժամ մեկուսացրել են, ինչի պատճառով նրանց սթրեսի մակարդակը զգալիորեն աճել է: Խմբերից մեկի համար օրական երկու անգամ 65–75 դեցիբել բարձրությամբ Վիվալդիի երաժշտություն են միացրել: Սմարթֆոնը, որով երաժշտությունը հնչել է, դրվել է ակվարիումներից 1,5 մետր հեռավորությամբ, որպեսզի կենդանիներին չվնասի: Դանիո-րերիրոյի մյուս խմբի համար երաժշտություն չեն միացրել:

24 ժամից հետո կատարված վարքային թեստերը ցույց են տվել, որ առաջին խմբի ձկների մոտ տագնապայնությունն ավելի ցածր մակարդակի վրա է եղել: Հետազոտողները ենթադրում են, որ դրա վրա ազդել է ձկների համար միացված երաժշտությունը:

«Դասական երաժշտությամբ շրջակա միջավայրի հարստացումը կարող է օգտագործվել որպես այլընտրանքային անգիոլիտիկ գործոն, որը վերացնում է տագնապը, վախը, դրանց հետ կապված լարվածությունը եւ բարձրացնում է հուզական բարեկեցությունը»,- ասել է Կալուեւը:

Ըստ գիտնականների, այս մեթոդը կարող է կիրառվել մարդկանց վրա: «Ակնկալվում է, որ ազդեցությունը չի լինի ավելի վատ, քան հաբեր ընդունելը, որոնք օրգանիզմի կողմից հաճախ վատ են ընդունվում: Ձկների եւ մարդկանց շրջակա միջավայրի ձայնային հարստացման հետ կապված ռեակցիաների նմանությունը շեշտում է այս երեւույթի էվոլյուցիոն հին բնույթը, ինչը կարող է կարեւոր նշանակություն ունենալ սթրեսի ոչ դեղորայքային թերապիայի կենսաբանական հիմնավորման համար»,- ամփոփել են մամուլի ծառայությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ