News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պարոն Աբովյան, ես ձեր ելույթից հետո ցանկացածա երկու բան ասել. դուք անընդհատ մեզ մեղադրում եք գերիների հարցով չխոսելու համար. ես համաձայն եմ, որ բոլորիս համար այդ հարցը համար մեկ առաջնահերթություն է, կարող եմ նաեւ ընդունել ձեր քննադատությունը, որ չենք օգտագործում բոլոր հարթակները գերիների հարցը, եւ ընդհանրապես Արցախի հարցի, պատերազմի մասին խոսելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ դրմելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին:

«Պարոն Աբովյան, դուք նախորդ տարվա փետրվար թե մարտ ամիսներից հանդիսանում եք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության մշտական անդամ, փոխարինել եք պարոն Ուրիխանյանին: Երեք մշտական անդամ կա, որից 2-ը իշխանության ներկայացուցիչներ են, մեկը՝ ընդդիմության: Մենք այդ պահից սկսած մինչեւ այսօր ունեցել ենք 14 օնլայն քննարկում կոնֆերանս ամենատարբեր հարցերի շուրջ: 14 անգամ դուք հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ բանավիճել, բարձրացնել Արցախի խնդրի հետ կապված խնդիրներ: Դրանց մեծ մասը եղել են մինչեւ պատերազմը: Ոչ մի անգամ չեք մասնակցել, պարոն Աբովյան: Ոչ մի անգամ չեք մասնակցել եւ ոչ մի անգամ ադրբեջանցիներին իրենց տեղը չեք դրել: Ոնց որ հիմա փորձում եք մեզ մեր տեղը դնել:

Նախորդ շաբաթ տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը, որը պատերազմից հետո առաջին ձմեռային նստաշրջանն էր: Մենք պայմանավորվել էինք, դուք խոստացել էիք, որ մասնակցելու եք: Անգամ պայմանավորվել էիք, թե դուք որ կոմիտեում եք խոսելու: Դուք ունեիք բոլոր հնարավորությունները, որ ադրբեջանցիների աչքերի մեջ նայելով 400 պատգամավորների ներկայությամբ բարձրաձայնեիք գերիների հարցը, ու էլի չեք արել: Դուք ինձ խոստացաք, հեռախոսով ասացիք՝ մասնակցելու եմ, Հայկ ջան, եւ չմասնակցեցիր, Արման ջան:

Դուք կարող էիք ուղիղ ադրբեջանցիների ճակատին շպրտել եւ իրենց պորտը տեղը դնել, ոչ թե գալ այստեղ մեզ քննադատել: Այո, կարող եք մեզ էլ քննադատել, բայց հանուն արդարության, խնդրում եմ հաջորդ անգամ կատարել նաեւ ձեր պարտականությունները»,-ասաց Կոնջորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ