News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Մհեր Աբրահամյանին այդ պատասխանատու պաշտոնին նշանակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև նրա անցած ճանապարհը, պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցությունը և հանրային տրամադրությունները:

Խոսելով ծառայության խնդիրներից ու նպատակներից՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԱՀ պետական մյուս վերահսկողական կառույցների կողքին նախագահի վերահսկողական ծառայությունը պետք է հանրային խնդիրներին ու տրամադրություններին առաջին արձագանքողը լինի՝ գնահատելով այս կամ այն ծրագրի և որոշման կատարման ընթացքըն ու արդյունավետությունը:

Նախագահը նաև պատասխանել է ծառայության աշխատակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես իրենց գործառույթներին, այնպես էլ երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ