News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հակահամաճարակաբանական միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին ՀՀ առողջապահության նախարարի կոչը նորմալ եմ համարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Դրա հետ մեկտեղ կարեւոր է, որպեսզի նախարարությունը միջազգային գործընկերներին տեղեկացնի, որ մեր երկիրը կորոնավիրուսի տեսանկյունից համեմատաբար լավ ցուցանիշներ ունի»,-նշեց նա:

«Պետք է անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չհայտնվի զբոսաշրջային անցանկալի ուղղությունների ցուցակում: Եթե կան երկրներ, որտեղ Հայաստանն այդ ցուցակում է, պետք է դուրս բերել այդ ցուցակից: Մեր հիմնական թիրախային շուկաները (երկրները), ցավոք, գտնվում են «կարմիր գոտում», այսինքն՝ երկրների ցուցակում, որտեղ խորհուրդ չի տրվում զբոսաշրջային այց կատարել»,-հավելեց Ապրեսյանը:     

Նրա խոսքով՝ համաճարակաբանական տեսանկյունից Հայաստանում նկատվել է դրական միտում՝ նվազել է վարակվածների թիվը, լավացել է թեստերի եւ վարակվածների հարաբերակցությունը:

«Այնպիսի տպավորություն էր, որ մենք գնում ենք կորոնավիրուսից լրիվ ազատման»,-եզրափակեց Ապրեսյանը:   

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակման հաճախականության աճի հետ կապված անհրաժեշտ է վերադառնալ դիմակային ռեժիմի պահպանմանը եւ խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ