News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում երկուշաբթի՝ մարտի 8-ին, սկսվել է երկրի Ինքնապաշտպանության ազգային ուժերի բուժանձնակազմի պատվաստումը, հայտնում է Kyodo գործակալությունը:

Ճապոնիայում զինվորական բուժանձնակազմի պատվաստումն անցկացվում է բուժաշխատողների վաղ պատվաստման շրջանակում, որը պետք է ընդգրկի գրեթե 4,8 մլն ճապոնացի բժիշկների: Պատվաստման համար օգտագործում են Pfizer ամերիկյան ընկերության արտադրության դեղամիջոցը, որը Ճապոնիայում կիրառելու թույլտվություն է ստացել: Ներկայումս Ճապոնիայում իրենց պատվաստանյութերի գրանցման հայտեր են ներկայացրել նաեւ AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերությունը եւ Moderna ամերիկյան ընկերությունը: Ակնկալվում է, որ երկրորդ պատվաստանյութը Ճապոնիայի առողջապահության նախարարության հավանությունը կարող է ստանալ  մայիսին:

Ճապոնիայում պատվաստումը սկսվել է փետրվարի 17-ից: Առաջին փուլում պատվաստվել են 40 հազար բուժաշխատողներ, հետագայում այս գործընթացի կարող է ընդգրկել գրեթե 4,8 մլն ճապոնացի բժիշկների: Երկրորդ փուլում պատվաստման թույլ կտան երկրի 65-ն անց բնակիչներին, որոնք Ճապոնիայում կազմում են մոտ 36 մլն: Մայիսին պատվաստանյութերը հասանելի կլինեն մյուս կարգերի քաղաքացիներին:

Ներկայումս Ճապոնիայի իշխանությունների տվյալներով՝ երկրում պատվաստումը սկսելու պահից գրանցվել է Pfizer-ի դեղամիջոցին անաֆիլակտիկ ռեակցիայի 3 դեպք: Պատվաստումից հետո կարճ ժամանակում պատվաստվածների մոտ ի հայտ է եկել ուժեղ ալերգիկ ռեակցիա, սակայն անհրաժեշտ դեղամիջոցներ ընդունելուց հետո նրանց վիճակը բարելավվել է: Ներկայումս երկրի առողջապահության նախարարությունն ուսումնասիրում է այս դեպքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ